Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Կարելի է անվերջ հետեւել ՔՊ-ական բարոյականության անկումին ու երբեք չտեսնել հատակը. Լիլիթ Գալստյան

Թեմա
«Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։ ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու ՔՊ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել, թե ես «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ ՔՊ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։
 
1․ Ինքս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։
 
2․ Տվյալ Հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանին բնականաբար չէի ընտրի և ԵՐԲԵՔ ՉԵՄ ԸՆՏՐԻ։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակությանի ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։
 
3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրքորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքկան որոշումն է և կամարտահայտությունը։
 
4․ Ս․ Խանդանյանը ընդամենը քպ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք էր լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․
 
Հ․Գ․ - Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ