Նորավանք Վանական համալիրում հայ ուխտավորների կողմից նվիրաբերված Մոմկի լավագույն խաչքարի կրկնօրինակի տեղադրման վերջնական վայրը կորոշի ԿԳՄՍ-ն․ Ֆոտոշարք
Գաղտնիք չէ, որ միջնադարյան հայտնի վանական համալիր` Նորավանքից, որ գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում) ժամանակին բավականին մեծ թվով խաչքարեր, ասել է, թե բնօրինակները տեղափոխվել են տարբեր վայրեր։ Օրինակ, դրանցից մեկը գտնվում է Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում, մի քանիսը Վեհարանում եւ այլ վայրերում։ Տարիներ առաջ Մարսելում բնակվող հայազգի ընտանքիներից մեկը ուխտ էր արել Նորավանքի տարածքը հարստացնել խաչքարերով, մասնավորապես տեղադրել Նորավանքից տարված խաչքարերի կրկնօրինակները։ Այդ գաղափարը իրականացվեց հունիսի 15-ին, բացման համար տեղադրվել էր սալահատակ, որը մեծ աղմկուկ էր բարձրացրել համալիր այցելողների մոտ, մասնավորապես, այցելուներին հետաքրքիր էր, թե ինչո՞ւ է խաչքարը տեղադրվել սալիկապատ տարածքում։
Աղմուկի հետքերով Iravunk.com-ի թղթակիցը փորձեց տեղում հասկանալ խնդիրը, մասնավորապես փորձեցինք տեղում ծառայություն իրականացնող հոգեւոր Հայրերից հասկանալ, թե ինչո՞ւմն է խնդիրը, եւ ահա հետաքննության ընթացքում նախ պարզեցինք, որ սալիկապատ տարածքը ժամանակավոր էր, որն այս պահին ապամոնտաժված է(-տես ֆոտոշարքում)։ Տեղեկացանք նաեւ, որ մեր հայրենակից ուխտավորները Մոմիկի լավագույն խաչքարերից մեկն են փորձել կրկնօրինակել եւ դրանով իսկ հարստացնել վանական համալիրը, սակայն կրկնօրինակված խաչքարի վրա որոշ ուղղումներ ևս պիտի կատարվեն և ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ պիտի որոշվի տեղադրման վերջնական վայրը:
Վանական համալիրի հոգեւորականները շնորհակալություն հայտնեցին, որ հանրությունը այդչափ սրտացավ է Վանական համալիրի նկատմամբ եւ ցանկացած աննշան խնդիր աչքից չի վրիպում։
