Մբապեն իր շրջադարձ հարվածով գոլը նվիրեց Դիոգու Ժոտայի հիշատակին (տեսանյութ)
ՍպորտՄադրիդի «Ռեալը» նվաճեց ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը: Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում 3-2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»:
Այս խաղում «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն աչքի ընկավ շրջադարձ հարվածով, իսկ գոլը նվիրեց ավտովթարի զոհ դարձած Դիոգու Ժոտային:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

