Արթուր Սերոբյանը` հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը Մոլդովայի Սուպերլիգայի երրորդ տուրի` «Միլսամիի» դեմ արտագնա խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել։ 52-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը Սերոբյանը Տիրասպոլի «Շերիֆի» կազմում իր առաջին գոլն է խփել 2025/2026 մրցաշրջանում:
«Շերիֆը» 9 միավորով առաջին տեղում է:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
