Ինչո՞ւ Ռոնալդուն ներկա չի եղել Դիոգու Ժոտայի հուղարկավորությանը
Սպորտ
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հուղարկավորությունից, քանի որ ցանկացել է խուսափել մամուլի ուշադրությունից, հայտնում է A Bola-ն։
Ռոնալդուն համոզված էր, որ իր ներկայությունը հուղարկավորությանը լրացուցիչ ճնշում կստեղծեր Ժոտայի ընտանիքի համար։ Նշվում է, Ռոնալդուն և Ժոտայի ընտանիքը համատեղ են որոշել, որ ավելի նպատակահարմար է Ռոնալդուի բացակայությունը արարողությունից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

