The Strongest Athletes Cup. Մամիկոն Խաչատրյանը` ոսկե, Համլետ Մանուկյանը` բրոնզե մեդալակիր
ՍպորտՄոսկվայում ընթացող The Strongest Athletes Cup հեղինակավոր մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ նվաճեց։
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակեց 14,900 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրեց Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը` 14,300 միավորով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
