Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում» Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է

Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից

Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները: Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:

Քաղաքային իշխանությունները հայտարարում են՝ չէին նախատեսում, որ քաղաքացիները հենց այդ 150 դրամանոց թղթե տոմսերից ավելի շատ կօգտվեն, դրանք ավելի հարմար տարբերակ կհամարեն: Հիմա թղթե տոմսերը շրջանառությունից հանելով՝ ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ երևանցիներին կմղեն հասկանալու, որ վճարման այլ տարբերակներն ավելի հարմար են:

Քաղաքային իշխանություններն այս նոր որոշման պատճառների թվում նշում են էկոլոգիական ու տեխնիկական խնդիրները. - «Դրանք աղբ են դառնում, էկոլոգիական առումով խնդրահարույց է, հետո հաճախ հերթեր են գոյանում տերմինալ սարքերի մոտ, երբեմն խնդիր է առաջանում դրանք տպվելու, որոշակի խնդիրներ են լինում, ու սարքերը դժվարությամբ են կարդում, որը նաև հերթ է առաջացնում արդեն ավտոբուսների մեջ»:

Համակարգը ներդնելուց առաջ հենց այս քննադատությունն էին հնչեցնում նաև ընդդիմադիրները, նշելով, որ տրանսպորտային ռեֆորմը լավ մտածված չէ և պետք է այլ լուծումներ որոնել:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը ժամանակին հենց թղթային QR կոդերի ստեղծած բնապահպանական խնդիրների մասին էր խոսում, հիմա ասում է՝ կասկածում է, որ քաղաքային իշխանություններին հանկարծ սկսեց հետաքրքրել էկոլոգիան:

Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ ի սկզբանե տրանսպորտային ռեֆորմը վատ է պլանավորվել, ու հիմա երևում են դրա արդյունքները:

«Մայր Հայաստան» խմբացկության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ կարծում է՝ քաղաքային իշխանությունները դարձյալ առանց հաշվարկի փոփոխություններ են անում, միասնական փաթեթների արդյունավետությունը կարելի կլիներ ստուգել, եթե 100 դրամանոց տոմսը պահպանվեր ու փորձնական ժամանակահատված տրվեր հաշվարկների ու իրական տրանսպորտային բարեփոխում պլանավորելու համար:

Արդյոք օգոստոսին դարձյալ ականատես կլինե՞նք այնպիսի քաոսային իրավիճակի, ինչպես 100 դրամանոց մետաղադրամները վերացնելու ժամանակ, Արմեն Գալջյանը կարծում է, որ ամեն ինչ հարթ կանցնի:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված