Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Սյունիքը՝ ոչ թե լոգիստիկ միջանցք, այլ պետականության առանցք. Հենրիխ Դանիելյան

Թեմա
 
ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գրել է.
 
«Այսօր Սյունիքի (Զանգեզուրի) շուրջ քննարկումները լոկ տնտեսական չեն։ Սյունիքը դարձել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորագույն հանգույցը՝ ձևավորվող աշխարհաքաղաքական ճնշումների խաչմերուկում։
 
Միջանցքի վերահսկողության փոխանցումը մասնավոր կամ տրանսազգային կառույցներին՝ «ներդրումային զարգացման» քողի տակ, փաստացի ենթադրում է պետական ինստիտուցիոնալ վերահսկողության կորուստ։ Դա սպառնում է Հայաստանի սուբյեկտությանը՝ ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում։
Արտաքին դերակատարների նախաձեռնած տարածաշրջանային նախագծերը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և այլ կենտրոնների մասնակցությամբ, միտված են Հարավային Կովկասի վերաձևմանը։ Այդ սցենարներում Հայաստանին հաճախ հատկացվում է անցումային տարածքի, այլ ոչ՝ ռազմավարական խաղացողի դեր։
Բայց Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք։ Սյունիքը՝ որպես սահմանային, ազգային և ռազմավարական տարածք, պետք է մնա բացառապես հայկական վերահսկողության ներքո՝ ամբողջական քաղաքական պատասխանատվությամբ։
 
Ինչ պետք է անել՝
1) Ակտիվորեն զարգացնել Սյունիքի ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ անկախությունը
2) Կայացնել համազգային դիրքորոշում՝ տարածքային զիջումների ցանկացած փորձի դեմ
3) Վերականգնել Հայաստանի լիարժեք սուբյեկտությունը միջազգային մակարդակում
4) Գործել ինքնուրույն և գործընկերային հիմքով՝ մերժելով արտաքին կառավարման մոդելները
 
Ով վերահսկում է Զանգեզուրը՝ վերահսկում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այդ պատճառով Սյունիքի հարցը ոչ միայն տարածքային է, այլ կառուցվածքային՝ Հայաստանի ապագա պետական մոդելի առումով»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ