Միրզոյան Արոն ավելորդ անգամ ապացուցեց, թե իրականում ում համար են աշխատում
ՎերլուծությունՑԴննող պատասխան է տվել ՀՀ ԱԳՆ-ն` կապված ռուսական լրատվամիջոցներում եւ տարվեր հանրային ու քաղաքական գործիչների կողմից ՆԻկոլի հասցեին հնչեցվող հայտնի գնահատումների հետ:
ԱԳՆ-ի` «Երևանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է հայտագիր»` որտեղ ներկայացվում է.
«... Հայտագրում ընդգծվել է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հնչող վիրավորական արտահայտությունները և ՀՀ իշխանությունների գործունեության թիրախավորումը բացարձակապես անընդունելի են և հանգեցնում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացման:
Հայտագրում նշվել է, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում: Համաձայն այդ հայտարարությունների՝ պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը համարվում է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական ոչ բարեկամական քայլ»:
Ըստ այդմ՝ նման հայտարարությունները ոչ միայն անհեթեթ են, քանզի անհասկանալի է, թե ինչպես և ինչու է պետական հեղաշրջման կանխումը համարվում ոչ բարեկամական քայլ, այլև ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն...»:
Այսպիսով, Միրզոյան Արոյի «դուքյանը» իր գոնե պաշտոնապես` ռազմավարական գործընկերոջ դեմ բողոքի հիմքում դրել է հետեւյալը` բա «պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալուել» ենք, ձեր ինչ գործն է, ինչից եք դժգոհում: Բայց, եթե ինչ-որ «անկապ» մեկը հնչեցներ «պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալությունը» միտքը, էլի ոչինչ: Բայց երբ դա հնչեցնում է ՀՀ ԱԳՆ-ն, սա արդեն լրիվ այլ բան է:
Այսինքն, պետական, ավելի կոնկրետ` պետության արտաքին քաղաքականություն կառուցող կառույցը «պետական հեղաշրջում պլանավորող անձանց ձերբակալություն» ասելով, ուղիղ հաստատում է, թե Հայաստանում ինչ-որ մարդիկ պետական հեղաշրջում են պլանավորել: Այն է` ծանրագույն հանցանք են գործել: Այն դեպքում, երբ հայաստանյան, ավելին` համաշխարհային իրավունքը ունի կարեւորագույն նորմ` անմեղության կանխավարկածը, որը խախտելն արդեն իսկ հանցագործություն է: Այն է` ինչ-որ մարդիկ «պետական հեղաշրջում պլանավորել» են, թե` ոչ, իրավունք ունի ասել միայն դատարանը, ավելին` օրինական ուժի մեւջ մտած դատավճիռը: Էլ չենք խոսում, որ այն մեղադրանքները, որոնք դեռ նախնական փուլով առաջադրված են «պետական հեղաշրջում պլանավորողներին», այն է` ՌԴ քաղաքացու եւ երկու սրբազանի, ամենաքիչը հայհոյանքի են արժանի: Ըստ այդմ, ռուսական ցանկացած գործիչ, երբ նման մեղադրանք են ներկայացնում, կրկնենք, ՌԴ քաղաքացու, իրավունք ունի գնահատում հնչեցնել, կասկածե, քաղաքական հետապնդումների մեղադրանքներ ներկայացնել, քանի դեռ չկա ապացույցների վրա հիմնված դատավճիռ: Այնպես, ինչպես ցանկացած հայաստանյան գործիչ նման իրավունք կունենար, եթե ՌԴ-ում այդ նույն հիմքերով ձերբակալվեր ՀՀ քաղաքացի:
Իսկ ահա Արոյի «դուքյանը» էս գլխից է մարդկանց հռչակում «պետական հեղաշրջում պլանավորող անձիք»: Առանց որեւէ դատավճռի, առանց որեւէ ռեալ հիմնավորման, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտմամբ երբ մարդուն կալանավորել են դրա տակ ընդամենը մեկ հայտարարություն դնելով, որտեղ պետական հեղաշրջման մասին բառ անգամ չկա, ու հետո էլ վարչապետ կոչվածի մակարդակով նրա սեփականությունն են խլում: Ահա, այդ «հիմքով» էլ նոտա են ներկայացնում գոնե պաշտոնապես ռազմավարական դաշնակից համարվող երկրին...
Ու այն պահին, երբ այդ նույն պահին մեր ռազմավարական դաշնակիցը սուր հակասության մեջ է մտել մեր թշնամու հետ, եւ ամեն ի նորմալ ԱԳՆ կվազեր առիթից օգտվելու: Բայց չէ, սրանք միանգամայն հակառակն են անում: Սրանից հետո կարո՞ղ է գոնե կասկածի նշույլ մնալ, թե իրականում ում վրա են աշխատում հայաստանյան իշխանությունները:
