«Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին «Ժողովուրդ». Աննայի արշավը Նիկոլի սրտովը չէ

Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվեց

Իրավական
Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ կալանավորվեց երկու ամսով։ Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ: Այսպիսի որոշում կայացրեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
 
«Հերթական քաղաքական պատվերն է: Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել», - ասաց Չախալյանի պաշտպաններից փաստաբան Ալիկ Թումասյանը:
 
Ուշագրավ է այն, որ նույն դատավորը նախորդ տարի մեկ այլ շինծու քրեական վարույթի շրջանակում Վ. Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը: Իսկ հետո հենց այդ գործով Վերաքննիչ դատարանն արդարացրեց Չախալյանին:
 
Ի դեպ, «Իրավունք»-ը Վ. Չախալյանի պաշտպաններից հետաքրքրվեց, թե քննության ընթացքում ինչ֊որ նոր հանգամանքներ, փաստեր ի հայտ եկե՞լ են, ինչին ի պատասխան փաստաբան Վրեժ Խաչիկյանը նշեց հետեւյալը. «Եկեք նախաքննության հետ կապված մենք որեւիցե բան չհրապարակենք` հաշվի առնելով գաղտնի լինելու հանգամանքը, բայց ասենք, որ այն, ինչ ներկայացված էր դատարան՝ որպես փաստական հիմքեր, կոնտեքստից դուրս վերցված որոշակի բառակապակցություններ էին: Հետեւաբար, մեր կողմից հայտնած առարկությունները դատարանը հաշվի պետք է առներ։ Եթե, որպես այդպիսին, միայն այդ փաստական հանգամանքները բացառենք, ապա գործում առկա որեւիցե այլ հիմքեր չկան, որ Վահագն Չախալյանը ահաբեկչություն կամ իշխանության յուրացման հանցակազմով արարք է կատարել»։
 
Թե ինչու այդքան երկար տեւեց կալանքի միջնորդության քննությունը, փաստաբան Խաչիկյանն անկեղծացավ. «Որովհետեւ պաշտպանական կողմի հարցերը շատ֊շատ էին եւ հարգարժան քննիչ էլ փորձում էր խուսանավել այդ հարցերին հստակ պատասխան տալ»:
 
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։
 
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ