Չախալյանին կալանավորելու ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
ԹեմաԴատարանն ավարտել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ կալանավորելու միջնորդության քննարկումը:
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը մոտ չորս ժամ տեւած քննությունից հետո՝ հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակի, ամենայն հավանականությամբ, մեկ ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանության յուրացման նախապատրաստման քրեական վարույթի շրջանակում՝ քննիչի միջնորդության հիման վրա դատախազի կայացրած որոշմամբ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման նախապատրաստում) եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն նախապատրաստելը)։
