Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ԻՆՉՈՒ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Վերլուծություն

­Թե ին­չո՞ւ հենց այս պա­հին բրի­տա­նա­ցի­նե­րը գնա­ցին կով­կաս­յան հար­թա­կում գերցն­ցում­ներ սար­քե­լու ուղ­ղութ­յամբ, կա­րե­լի է կռա­հել: Այս հար­ցում մեկ հե­տաքր­քիր ազ­դան­շան եւս կա՝ այն, որ ի­րա­վի­ճակն ան­մի­ջա­պես հա­ջոր­դեց Ի­րա­նում պա­տե­րազ­մի դա­դա­րեց­մա­նը, շատ բան է հու­շում:

­Վեր­ջին ա­միս­նե­րին շատ էր շրջա­նառ­վում, այս­պես կոչ­ված, «Գն­դա­պետ Փի­թեր­սի քար­տե­զը», կամ «Նոր Մեծ Մեր­ձա­վոր Ար­եւելք» քար­տե­զը, ո­րը հայտն­վել է 2000-ա­կան­նե­րի սկզբին եւ ներ­կա­յաց­վել է ա­մե­րի­կա­ցի վե­տե­րան, հե­տա­խու­զութ­յան սպա գնդա­պետ Ռալֆ Փի­թեր­սի կող­մից: Այդ ակ­տի­վա­ցու­մը, թե­րեւս, պա­տա­հա­կան չէր, ա­ռա­վել եւս, երբ հա­ջոր­դեց Ի­րա­նի դեմ ու­ղիղ պա­տե­րազ­մը: Նա­յենք քար­տե­զին. Ադր­բե­ջա­նին դա խոս­տա­նում էր տա­րածք­նե­րի ընդ­լայ­նում Ի­րա­նի հաշ­վին: Ճիշտ է, ա­ռա­ջին պլա­նում Քուր­դիս­տանն է, ընդ ո­րում, նաեւ Թուր­քիա­յի մեծ հատ­վա­ծի հաշ­վին, սա­կայն ե­րե­ւի ան­գամ այդ փաստն Ա­լիե­ւին զերծ չի պա­հել գայ­թակ­ղութ­յու­նից:

Իսկ ընդ­հան­րա­կան ի­մաս­տով այդ քար­տե­զը հա­մար­վում է ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի ծրագ­րե­րի ու­ղե­ցույց, որն ու­նի եր­կու ի­մաստ: Նախ, սրա­նով ա­ռա­վե­լա­գույն լու­ծում­ներ են տրվում Իս­րա­յե­լի ա­խոր­ժակ­նե­րին, այդ թվում՝ Քուր­դիս­տա­նի ստեղծ­մամբ, որ­պես Իս­րա­յե­լի ա­պա­գա ու­ժա­յին բա­ղադ­րիչ: Երկ­րոր­դը, մաք­սի­մալ բար­դաց­նում է ՌԴ-ի շար­ժը դե­պի հա­րավ, որն էլ, ի­հար­կե, Բ­րի­տա­նիա­յի մե­ծա­գույն ե­րա­զանք­նե­րից է:

­Միայն թե Ի­րա­նը չպարտ­վեց: Ա­վե­լին, այս պա­հին շատ հե­ղի­նա­կա­վոր ա­մե­րիկ­յան փոր­ձա­գետ­ներ այն թեզն են ա­ռաջ տա­նում, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հար­ված­նե­րը ոչ այն­քան Ի­րա­նին վնաս­ներ հասց­նե­լու հա­մար էին, որ­քան խա­ղա­ղութ­յուն պար­տադ­րող մի­ջոց­ներ, քա­նի որ, ե­թե պա­տե­րազ­մը մեկ-եր­կու շա­բաթ էլ եր­կա­րեր, Իս­րա­յե­լի հա­մար չա­փա­զանց բարդ վի­ճակ էր ա­ռա­ջա­նա­լու: Արդ­յուն­քում, երբ հնա­րա­վոր չե­ղավ Ի­րա­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի, երկ­րի տրոհ­ման եւ Ա­րե­ւել­յան Ադր­բե­ջան կոչ­վածն Ա­լիե­ւին տա­լու ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նել, Բ­րի­տա­նիա­յի հա­մար հին խնդիր­նե­րը մնա­ցին օ­րա­կար­գում: Այն է՝ Ռու­սաս­տան-Ի­րան կա­պը պահ­պան­վում է, եւ այն «փա­կե­լու» մի­ջոցն է­լի մնում է Հա­րա­վա­յին Կով­կա­սով Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան «պա­տի կա­ռու­ցու­մը»: Միայն թե՝ շատ ա­րագ, հաշ­վի առ­նե­լով Լոն­դո­նի հա­մար հիմ­նա­կան խնդի­րը:

Այս­պես, օ­րերս ԱՄՆ-ն իրակա­նաց­րեց մեկ քայլ, ո­րը թույլ չտա­լու հա­մար Լոն­դո­նը «կաշ­վից դուրս էր գա­լիս»: Այն է՝ հայ­տա­րար­վեց Ուկ­րաի­նա­յին ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Ի­մաս­տը պարզ է բո­լո­րին: ԱՄՆ-ն ցույց է տա­լիս, որ գործ­նա­կա­նում դուրս է գա­լիս պա­տե­րազ­մից: Կա այ­լընտ­րանք, որ եւս հաս­կա­նում են բո­լո­րը: Օ­րի­նակ, ըս­տ ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րի. «Թ­րամ­փի վար­չա­կազ­մը Կիե­ւից պա­հան­ջել է Ս­տամ­բու­լում կա­յա­նա­լիք բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ Կ­րեմ­լի հետ հու­շա­գիր ստո­րագ­րել, հա­կա­ռակ դեպ­քում ԱՄՆ-ից ռազ­մա­կան/ֆի­նան­սա­կան օգ­նութ­յու­նը վերջ­նա­կա­նա­պես կդա­դա­րեց­վի: Բան­կո­վան լավ գի­տակ­ցել է այս տար­բե­րա­կը, քա­նի որ Եր­մա­կին ԱՄՆ-ում զգու­շաց­րել էին, որ Ուկ­րաի­նա­յին այլեւս չի թույ­լատր­վի ժա­մա­նակ ձգձգել »:

­Կիե­ւը փոր­ձեց լու­ծում­ներ ստա­նալ ՆԱՏՕ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վում, սա­կայն հա­ջորդեց ֆիաս­կոն: Մի պահ այն հույ­սը կար, թե Թ­րամ­փը «բլեֆ» է ա­նում, ո­րին ռեալ քայ­լեր չեն հե­տե­ւի: Բայց կոնկ­րետ ո­րո­շումն ար­դեն փաստ է: Իսկ դա են­թադ­րում է՝ կա´մ Կիե­ւը պետք է գնա ռուս­նե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ո­րոնց շրջա­նակ­նե­րը, ի դեպ, Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը հստա­կեց­րել են: Կամ, ե­թե չի ու­զում, կա­րող է պա­տե­րազ­մը շա­րու­նա­կել, բայց ար­դեն ա­ռանց ԱՄՆ-ի ռազ­մա­ֆի­նան­սա­կան օգ­նութ­յան: Եվ­րո­պան (Բ­րի­տա­նիան), ե­թե ցան­կա­նում է, կա­րող է օգ­նել Կիե­ւին: Միայն թե, իր գրպա­նի եւ զի­նա­նո­ցի հաշ­վին:

Ու որ­քան էլ, ըստ Bloomberg-ի, որ եվ­րո­պա­ցի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րը ապ­շած են Վա­շինգ­տո­նի այս քայ­լից, իսկ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Մարկ Ռուտ­տեն, ով սկսել էր Թ­րամ­փին հայ­րիկ ան­վա­նել, հա­զիվ ար­տա­բե­րեց, թե՝ «լիո­վին հաս­կա­նում է» Միաց­յալ Նա­հանգ­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ի­րա­վի­ճա­կը դրա­նից չի փոխ­վում: Այն է՝ Եվ­րո­պան կա´մ փոր­ձում է ինք­նու­րույն Կիե­ւին օգ­նել, եւ հե­տե­ւանք­նե­րը հաս­կա­նա­լի են, կա´մ­ էլ՝ պետք է իր հեր­թին Կիե­ւին ուղ­ղոր­դի դե­պի խա­ղա­ղութ­յուն: Երր­որդ տար­բե­րակն էլ կա՝ Կիե­ւը կա­րող է շա­րու­նա­կել կռվել ա­ռանց Ա­րեւ­մուտ­քի օգ­նությ­ան: Բայց այդ դեպ­քում, թե որ­տե­ղով կա­րող են անց­նել Ռու­սաս­տա­նի ա­պա­գա սահ­ման­նե­րը, ի­հար­կե, Եվ­րո­պա­յի հա­մար լուրջ հարց է դառ­նում: Այս ֆո­նին, ի­հար­կե, Մակ­րո­նի զան­գը Պու­տի­նին պա­տա­հա­կան չէր:

Այս ի­րա­վի­ճա­կում Չի­նաս­տա­նը նույն­պես պետք է լրջո­րեն լար­վի, քա­նի որ ա­մե­րիկ­յան «ռազ­մա­կան ռե­սուրս­նե­րը Հնդ­կա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջան վե­րաուղ­ղոր­դե­լը» հենց այն է, ինչ կա­րող է այս ի­րա­վի­ճա­կին հե­տե­ւել: Այ­սինքն, ե­թե ​​­Պե­կի­նը հույս ու­ներ, որ ռուս­նե­րը կշա­րու­նա­կեն կռվել, ինքն այդ ըն­թաց­քում կմե­ծաց­նի իր մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը մինչեւ հա­զար միա­վոր, կա­վար­տի պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րի կա­ռու­ցու­մը, ա­պա այդ­պես չէ:

Ա­հա Բ­րի­տա­նիա­յին էլ մնում էր «Բ» պլա­նը՝ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ սրա­ցում­նե­րը, ո­րոնց Ա­լիե­ւին մղե­լու մի­ջոց­ներ, թե­րեւս, ու­նեին: Բայց ի՞նչ կլի­նի, ե­թե ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­վարտ­վի, ընդ ո­րում, ա­վարտվ­տի ար­դեն իսկ ծրագր­վող ռուս-ուկ­րաի­նա­կան նոր ստամ­բուլ­յան հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում: Կամ, ե­թե դրան էլ գու­մար­վի Ս­տամ­բու­լում Պու­տին-Թ­րամփ հան­դի­պու­մը…

­Մի խոս­քով, դեռ հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ լի­նե­լու են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված