Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

ԻՆՉ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՄՈՍԿՎԱՆ` ԱԼԻԵՎԻ ՈՒ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Միջազգային

Այն, որ նի­կո­լա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը, բա­ցի Հա­յաս­տա­նի ներ­սում ի­րա­վի­ճա­կը շի­կաց­նե­լուց, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրում են նաեւ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, կա­րե­լի է ա­վե­լորդ ան­գամ հաս­կա­նալ թե­կու­զեւ Ա­լե­նի վեր­ջին աղմ­կոտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից: Ու սրան զու­գա­հեռ՝ այն, որ Բա­քուն ա­մե­նե­ւին էլ հա­նուն ինչ-որ կրի­մի­նալ ան­ձանց չի գնում ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գեր­շի­կաց­ման, այլ այս­տեղ խոս­քը շատ ա­վե­լի խոր­քա­յին խնդիր­նե­րի մա­սին է, իր հեր­թին է ակն­հայտ:

ՆՈՐԻՑ MI6-Ի ԱԿԱՆՋՆԵՐԸ

Այս­պի­սով, ո՞ւր են տա­նում ռուս-հայ­կա­կան եւ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում այս միա­ժա­մա­նակ­յա պայթ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ խոսք, մեկ շղթա­յի օ­ղակ­ներ են: Ա­մեն դեպ­քում, ինչ են մտա­ծում փոր­ձագ­գետ­ներն այս մա­սին:

Օ­րերս Ի­րա­նի իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը Ե­կա­տե­րին­բուր­գում ա­զե­րի­նե­րի ձեր­բա­կա­լութ­յան հետ կապ­ված նման ու­շագ­րավ կար­ծիք հայտ­նեց՝ ՌԴ ԱԴԾ-ն չե­զո­քաց­րել է ոչ թե պար­զա­պես ինչ-որ հան­ցա­խումբ, այլ ՆԱՏՕ-ի եւ MI6-ի հետ կապ­ված հե­տա­խու­զա­կան ցանց. «Վեր­ջին հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի լույ­սի ներ­քո՝ Մոսկ­վան տեղ­յակ է բրի­տա­նա­կան MI6-ի եւ­ ուկ­րաի­նա­կան Հե­տա­խու­զութ­յան գլխա­վոր վար­չութ­յան բարձր ակ­տի­վութ­յան մա­սին Ղա­զախս­տա­նի տա­րած­քում: Այս հա­մա­տեքս­տում, Ե­կա­տե­րին­բուր­գում ԱԴԾ-ի գոր­ծո­ղութ­յու­նը, ո­րը նախ­կի­նում ներ­կա­յաց­վում էր որ­պես մա­ֆիա­յի դեմ պայ­քար, նոր զար­գա­ցում է ստա­ցել: Հա­սա­նե­լի տե­ղե­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայն՝ ձեր­բա­կալ­ված­նե­րը կա­պեր են ու­նե­ցել ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ եւ տվ­յալ­ներ են հա­վա­քել ՆԱՏՕ-ի կա­ռույց­նե­րին, MI6-ին եւ­ ուկ­րաի­նա­կան Հե­տա­խու­զութ­յան գլխա­վոր վար­չութ­յանը փո­խան­ցե­լու հա­մար: Բա­ցի այդ, նրանք կաս­կած­վում են դի­վեր­սիոն գոր­ծո­ղութ­յուն­ներ եւ­ ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րի մի­ջո­ցով հար­ձա­կում­ներ պլա­նա­վո­րե­լու մեջ»: Այն է՝ Ի­րա­նում այս ա­մե­նը կա­պում են բրի­տա­նա­կան խա­ղե­րի հետ:

­Ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յան մոտ եւս նույն գե­րիշ­խող կար­ծիքն է: Օ­րի­նակ, ազ­գայ­նա­կան թե­ւը ներ­կա­յաց­նող աղբ­յու­րի գնա­հատ­մամբ. «Կա առն­վազն ե­րեք պատ­ճառ, թե ին­չու Բա­քուն հան­կարծ այս կու­րսը վերց­րեց։ Այս­տեղ կա ե­րեք հիմ­նա­կան գոր­ծոն: Նախ, Արեւ­մուտ­քի ա­մե­նաու­ժեղ մա­կար­դա­կի հա­սած ճնշումն ու շան­տա­ժը: Երկ­րոր­դը՝ Բաք­վում սխալ պատ­կե­րա­ցում ու­նեն Ռու­սաս­տա­նի ու­ժա­յին հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի նկատ­մամբ եւ մտա­ծում են, թե կա­րող են ի­րենց այս­քան ա­զատ պա­հել: Եր­րոր­դը, Բաք­վին խոս­տա­ցել են մի բան, ո­րը պար­զա­պես «պայ­թեց­րեց» հան­րա­պե­տութ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի գլուխ­նե­րը»: Իսկ թե ով է այդ խա­ղա­ղա­րը, աղբ­յու­րը գնա­հա­տում է. «Ան­կաս­կած, Լոն­դո­նը, որն Ուկ­րաի­նա­յի գլխա­վոր հո­վա­նա­վորն է: Եվ այն մեծ գու­մար­նե­րը, ո­րոնք ադր­բե­ջա­նա­կան է­լի­տան, շա­տե­րի նման, պա­հում է բրի­տա­նա­կան ի­րա­վա­սութ­յան տակ, Լոն­դո­նին նման ճնշում­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն տա­լիս է: Ուկ­րաի­նա­յում ստեղծ­ված դրա­մա­տիկ ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով, հար­ցը, ըստ եր­եւույ­թին, կտրուկ է դրվել. կա´մ­ ան­հա­պաղ բա­ցել «երկ­րորդ ճա­կատ» Ռու­սաս­տա­նի դեմ՝ նրա հա­րա­վա­յին սահ­ման­նե­րին եւ դ­րա ներ­սում, կա´մ ձեր գու­մա­րը կվե­րա­նա»:

­Նույն կար­ծի­քին է նաեւ «կրեմլ­յա­նի» հա­մա­րում ու­նե­ցող աղբ­յու­րը. «Ադր­բե­ջա­նի վեր­ջին գոր­ծո­ղութ­յուն­նե­րը Բաք­վի ի­րա­վի­ճա­կա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յունք չեն, այլ կա­ռուց­ված են ար­տա­քին գոր­ծոն­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին՝ Լոն­դո­նի ռազ­մա­վա­րա­կան մատ­րի­ցի մեջ։ Սա Ռու­սաս­տա­նի վրա հիբ­րի­դա­յին ճնշման մի մասն է՝ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ ան­կա­յու­նութ­յան աղբ­յուր ստեղ­ծե­լու մի­ջո­ցով։ Ադր­բե­ջա­նը, պաշ­տո­նա­պես ի­րեն որ­պես պրագ­մա­տիկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին գոր­ծըն­կեր դիր­քա­վո­րե­լով, ա­վե­լի ու ա­վե­լի է դառ­նում գլո­բա­լիստ­նե­րի կող­մից կազ­մա­կերպ­ված մեծ խա­ղի մի մա­սը»։

­Վեր­ջա­պես, նույն գնա­հա­տու­մը կա ան­գամ Թուր­քիա­յում: «Լոն­դո­նը փոր­ձում է լար­վա­ծութ­յուն ա­ռա­ջաց­նել Բաք­վի եւ Մոսկ­վա­յի միջեւ»,- կար­ծում է թուրք քա­ղա­քա­գետ Էն­գին Օ­զե­րը: Ու թե ի­րա­կան խնդի­րը որն է, նա բա­ցատ­րում է այս­պես՝ այն ժա­մա­նակ, երբ Ուկ­րաի­նա­յի հար­ցով Ս­տամ­բու­լի խա­ղա­ղութ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը կա­րող են մոտ ա­պա­գա­յում մտնել «վերջ­նա­կան գոր­ծըն­թաց», ո­րոշ ար­տա­քին ու­ժեր փոր­ձում են եր­կա­րաձ­գել հա­կա­մար­տութ­յու­նը: Լոն­դո­նի վար­չա­կազ­մը, ո­րը 2022 թվա­կա­նին այս հար­ցում «նշա­նա­կա­լի հա­ջո­ղութ­յուն­նե­րի» է հա­սել՝ խա­փա­նե­լով Ս­տամ­բու­լի հա­մա­ձայ­նագ­րե­րը, հա­վա­նա­բար կցան­կա­նա լար­վա­ծութ­յուն ա­ռա­ջաց­նել Բաք­վի եւ Մոսկ­վա­յի միջեւ եւ Թուր­քիա­յին ներ­քա­շել այս գոր­ծըն­թա­ցի մեջ:

ԻՆՉ ԿԱ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Ա­մեն դեպ­քում, ան­կախ նրա­նից՝ Լոն­դո՞նն է շի­կաց­նում ռուս-ադր­բե­ջա­նա­կան թե­ման, թե՞ դա Ա­լիե­ւի նա­խա­ձեռ­նութ­յունն է, ու­նենք հե­տեւ­յալ փաս­տե­րը: Նախ, ա­մեն ինչ դեռ միայն շի­կաց­ման փու­լում է: Բա­նը հա­սել է նրան, որ ՌԴ ԱԳՆ-ն հու­շում է իր քա­ղա­քա­ցի­նե­րին՝ ձեռն­պահ մնալ Ադր­բե­ջան մեկ­նե­լուց: Այ­սինքն, որ շի­կա­ցում­նե­րը դեռ շա­րու­նակ­վե­լու են: Այդ է հաս­տա­տում նաեւ Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Պու­տի­նը դեռ Ա­լիե­ւի հետ խո­սե­լու ո­րե­ւէ միտք չու­նի:

Այ­սինքն, կրկնենք, ի­րա­վի­ճա­կը միայն շի­կաց­ման ուղ­ղութ­յամբ է ըն­թա­նում, եւ հաս­կա­նալ է պետք, թե այս ա­մենն ին­չի կա­րող է տա­նել: Ադր­բե­ջանն այս պա­հին գոր­ծում է «մանր կծոց­նե­րի» սցե­նա­րով: Այն է՝ ինչ-որ մարդ­կանց բռնե­լով, ինչ-որ վե­րամ­բարձ հայ­տա­րա­րութ­յու­ննե­րով փոր­ձում են Մոսկ­վա­յին հու­նից հա­նել: Դա կա­րե­լի է հաս­կա­նալ. «դո­զան» ան­ցար, կա­րող են այն­պի­սի հե­տե­ւանք­ներ լի­նել, որ Էր­դո­ղանն էլ չհասց­նի «փոքր եղ­բո­րը» օգ­նութ­յան հաս­նել: Այդ կար­ծի­քին է նաեւ «կրեմ­լա­մերձ» ռու­սա­կան աղբ­յու­րը, որ խա­ղը կա­ռուց­ված է այն ի­մաս­տով, որ Ռու­սաս­տա­նին ստի­պեն «սխալ թույլ տալ», եւ դա մոս­կով­յան իշ­խա­նա­կան շրջա­նակ­նե­րում լավ հաս­կա­նում են: Այն է՝ ռուս­նե­րին հասց­նել նրան, որ՝ «Ա­սի­մետ­րիկ ու­ժա­յին պա­տաս­խա­նի դի­մեն՝ որ­պես նա­խա­հար­ձակ կողմ»: Բայց, ըստ աղբ­յու­րի, հիմ­նա­կան պա­տաս­խանն այլ՝ ոչ ու­ժա­յին դաշ­տում կլի­նի՝ ՌԴ-ում ադր­բե­ջա­նա­կան դիաս­պո­րի վրա ճնշում­ներ, սահ­մա­նա­յին մաք­սա­նենգ ստվե­րա­յին ցան­ցե­րի ճշգրտում եւ ար­գե­լա­կում, ընդ­հուպ՝ տնտե­սա­կան հա­մա­ձայ­նագ­րե­րի վե­րա­նա­յում եւ Հ­յու­սիս-­Հա­րավ նա­խագ­ծի եր­թու­ղի­նե­րի վե­րաձ­եւա­կեր­պում։ «Այդ հար­թութ­յու­նում պետք է տես­նել, օ­րի­նակ, Ե­կա­տե­րին­բուր­գում ադր­բե­ջա­նա­կան լի­դե­րին ցու­ցադ­րա­բար եւ հե­ղի­նա­կութ­յա­նը հասց­ված դե­տալ­նե­րով հա­մալր­ված ձեր­բա­կա­լումն ու ա­զատ ար­ձա­կու­մը: Սա պարզ ակ­նարկ էր, այդ թվում՝ ադր­բե­ջա­նա­կան մյուս լի­դեր­նե­րին, ե­թե նրանք մտա­ծեն ա­լիեւ­յան խա­ղի մեջ մտնել, թե պետք ե­ղավ, այս­պես էլ կա­նենք, կա­րող ենք ա­վե­լի վատ: Իսկ դա սահ­մա­նա­փա­կում է Բաք­վի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Իսկ այս թեժ գյու­ղատն­տե­սա­կան սե­զո­նին սահ­ման­նե­րը փա­կե­լը նաեւ Ադր­բե­ջա­նի ներ­սում կա­րող է Ա­լիե­ւի նկատ­մամբ դժգո­հութ­յուն­նե­րի ա­լիք ա­ռա­ջաց­նել»:

Ն­ման է, որ Մոսկ­վան դեռ փոր­ձում է ա­ռա­ջա­նալ «մեղմ ու­ժի» սցե­նա­րով, մի­գու­ցե սպա­սե­լով, թե Բա­քուն երբ կգնա ա­վե­լի կոշտ քայ­լե­րի: Մի­գու­ցե աշ­խա­տող մե­խա­նիզմ է, բայց դա կա­րող է նո­րից «չար կա­տակ» խա­ղալ ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան գլխին: Հաշ­վի առ­նե­լով, որ խա­ղը միայն Ադր­բե­ջա­նով չի սահ­մա­նա­փակ­վում: Նի­կո­լը եւս սրում է ի­րա­վի­ճա­կը: Նաեւ շրջա­նա­ռութ­յան մեջ հայտն­վե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ, թե Նի­կոլն ու Ա­լիե­ւը պատ­րաստ­վում են հան­դի­պել մոտ ժա­մա­նակ­ներս՝ Դու­բա­յում, կապ­ված «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ: Իսկ այն, որ այդ պայ­մա­նագ­րի հիմ­քում դրված է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», կամ, մի­գու­ցե գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ՝ «Մի­ջին մի­ջանց­քի», այն է՝ ռուս-ի­րա­նա­կան ու­ղիղ կա­պը խա­փա­նող պատ­նե­շի ստեղծ­ման գա­ղա­փա­րը, նա­խօ­րեին պարզ հաս­կաց­րեց բրի­տա­նա­կան մեկ այլ «գոր­ծա­կալ»՝ եվ­րաարտ­գործ­նա­խա­րար Կա­յա Կա­լա­սը:

ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՄՈՍԿՎԱՆ

­Ռուս­նե­րի հա­մար ու­ղիղ սպառ­նա­լիք հան­դի­սա­ցող այդ սխե­մա­յի հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին, կար­ծես թե, հաս­կա­նում են նաեւ Մոսկ­վա­յում: Ա­մեն դեպ­քում այն, որ ՌԴ ԱԳՆ-ից ակ­նարկ­ներ հնչե­ցին ա­րեւմտ­յան սցե­նա­րով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծի ոչ հա­սուն լի­նե­լու մա­սին, եւս մեկ ան­գամ ակ­նար­կե­լով, որ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի վրա հիմն­ված տար­բե­րա­կին այ­լընտ­րանք չեն տես­նում, այն է՝ չեն հան­դուր­ժի, մտա­հո­գութ­յան պարզ ար­տա­ցո­լանք կա­րե­լի է հա­մա­րել: Այլ հարց, որ ե­թե Նի­կոլն ու Ա­լիե­ւը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ո­րո­շեն նստել եւ ստո­րագ­րել, ո՞րն է լի­նե­լու Մոսկ­վա­յի, ա­սենք նաեւ՝ Թեհ­րա­նի քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նը, այն­քան էլ հաս­կա­նա­լի չէ:

Ա­վե­լին, ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա­կան դաշ­տում կա նաեւ այն գնա­հա­տու­մը, որ Նի­կո­լը, ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող Սամ­վել Կա­րա­պետ­յա­նից «Է­լեկտ­րա­կան բաշ­խիչ ցան­ցե­րը» խլե­լով, կփոր­ձի ա­վար­տին հասց­նել Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խզման գոր­ծըն­թա­ցը, թե­կու­զեւ Հա­յաս­տա­նի ներ­սում այլ կար­ծիք­նե­րը կան­խե­լու հա­մար բա­ցար­ձակ բռնա­պե­տութ­յուն ստեղ­ծե­լով, ո­րի հար­ցում, ի դեպ, Եվ­րո­պա­յից «դաբ­րո» ստա­ցավ՝ Մակ­րո­նի եւ Կա­լա­սի ա­ջակ­ցութ­յան տես­քով: Այդ դեպ­քում, բա­ցի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից», կա­րող է նաեւ կենտ­րո­նա­նալ «Հա­յաս­տա­նում ռու­սա­կան ռազ­մա­կան ներ­կա­յութ­յան հար­ցի վե­րա­բեր­յալ վերջ­նա­կան ո­րոշ­ման վրա… Շատ հնա­րա­վոր է, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յա­նը Հա­յաս­տա­նի տա­րած­քը լքե­լու խնդրան­քից ա­ռաջ Փա­շին­յա­նը նախ հաս­նի Եր­եւա­նի դուրս գա­լուն ՀԱՊԿ-ից»: Այն է` բա­ցա­հայտ անց­նի Հա­յաս­տա­նը թուրք-ա­զե­րիա­կան տի­րույթ ուղ­ղոր­դե­լու կուր­սի: Ու նո­րից նույն հարցն է՝ այս դեպ­քում ինչ քա­ղա­քա­կան մե­խա­նիզմ­ներ են մնում Մոսկ­վա­յին՝ նման զար­գա­ցում­նե­րը կան­խե­լու հա­մար: «Մեղմ ու­ժի» գոր­ծիք­նե­րը, ինչ­պես նաեւ ռու­սա­կան շատ փոր­ձա­գետ­ներ են խոս­տո­վա­նում, չեն աշ­խա­տում ո´չ Հա­յաս­տա­նում, ո´չ­ էլ ա­ռա­վել եւս, Ադր­բե­ջա­նում: Շատ ա­վե­լի լուրջ լծակ, ո­րով Մոսկ­վան կա­րո­ղա­նում էր վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել Բաք­վին, այն է՝ Ար­ցա­խը չկա, եւ միայն հի­մա են ռու­սա­կան լրատ­վա­կան դաշ­տում դա սկսել հա­մա­րել «Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան լուրջ սխա­լը»:

­Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում, մի­գու­ցե, հնա­րա­վոր կլի­նի քա­ղա­քա­կան այլ մո­տե­ցում­ներ ձե­ւա­վո­րել: Բայց այս պա­հին կա այն, ին­չը կա՝ ե­թե Բա­քուն եւ Երե­ւա­նը, որ­քան էլ որ ժա­մա­նա­կին աբ­սուրդ հնչեր, բայց նույն խաղն են ա­ռաջ տա­նում, դա Մոսկ­վա­յի հա­մար, մեկ է, լուրջ խնդիր է: Ա­ռա­վել եւս, որ, որ­պես հա­կակ­շիռ, այդ­պես էլ տե­ղից չի շարժ­վում նաեւ վրա­ցա­կան խնդի­րը:

­Ռուս­նե­րի հա­մար, թե­րեւս, միակ տար­բե­րակ է մնում ու­ժի ցու­ցադ­րու­մը: Բայց դա էլ մե­ծա­պես կախ­ված է Ուկ­րաի­նա­յից. այս­տեղ է, որ լու­ծում­ներ ստա­նա­լը կա­րող է իր հե­տե­ւից այլ լու­ծում­ներ բե­րել մյուս ուղ­ղութ­յուն­նե­րով:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ