Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ինքնին քաղաքականություն է, երբ դու բարձրաձայնում ես այն, ինչի մասին ուրիշները լռում են. Արեն Սաֆարյան

Մշակութային

Այն, որ մեր օրերում հումորը չափազանց կարեւոր է, զգում ենք անգամ ենթագիտակցորեն, սակայն հումորն էլ պետք է լինի որակով եւ «համով», ինչպես հումորիստ, դերասան ԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ դեպքում: Օրերս տեղի ունեցավ նրա «Մի բան էն չի» մոնոներկայացում-ստենդափը: Ներկայացմանը ներկա էին տարբեր բնագավառի հյուրեր՝ դերասաններ, երգիչներ եւ անգամ ԱԺ պատգամավորներ: «Իրավունք»-ի հետ զրույցում Արենն ասաց, որ դեռ շատ թեմաներ կան, որոնք չեն հասունացել, սակայն անպայման կանդրադառնա դրանց:

Կայացավ Ձեր հերթական ստենդափը։ Շնորհավորում ենք։ Սպասումներն արդարացա՞ն։

Շնորհակալություն։ Այո՛, սպասումներն ամբողջությամբ արդարացան։ Այդ երեկոն հիշվելու է երկար։ Երբ զգում ես դահլիճի էներգիան, լսում ես չդադարող ծիծաղն ու տեսնում, որ հանդիսատեսը կապված է բեմի հետ, դա արդեն հաջողություն է։
Գո՞հ եք հանդիսատեսից։

Իհարկե։ Նման հանդիսատեսի համար կարելի է ամեն օր նոր նյութ գրել։ Նրանց ուշադրությունը, անկեղծ արձագանքն ու հումորի մեջ մտածելու պատրաստակամությունը շատ բարձր նշաձողեր են դնում։

Հայ հանդիսատեսը պահանջկո՞տ է։

Անշուշտ։ Հայ հանդիսատեսը սրտով լսում է, ու երբ սիրտը չի խոսում, դա անմիջապես զգացվում է։ Բայց հենց անկեղծ ես, ճշմարիտ ու խելացի՝ նա քեզ ընդունում է ամբողջությամբ։ Այդ պահանջկոտությունն է, որ խթանում է աճել։

Ի՞նչ թեմայի շուրջ էր ստենդափը։

Ստենդափը վերնագրված էր «Մի բան էն չի», ու հենց այդ զգացողությունն էր անցնում ամբողջ ներկայացման միջով։ Խոսել եմ սերնդային տարբերությունների, հարաբերությունների, ամուսնության, ծնողների ու նոր ժամանակների սրացած ճշմարտությունների մասին՝ ամեն ինչ մի փոքր հեգնանքով ու մեծ դոզայով ինքնահեգնանքով։

Հաջորդ հանդիպումը հանդիսատեսի հետ ե՞րբ կկայանա։

Օգոստոսի 3-ին՝ կրկին «Բոհեմ» թատրոնում։ Նոր զարգացումներով, թարմ նյութերով ու արդեն սիրելի դարձած մոտեցմամբ։ Այս անգամ փորձելու եմ խորանալ այն թեմաների մեջ, որոնք նախորդ ներկայացման ժամանակ միայն նշմարված էին։

Ձեր ներկայացման մեջ հեգնանքով ասացիք, որ դերասանը քաղաքականությամբ չի զբաղվում։ Իսկապե՞ս այդկերպ եք մտածում։

Իմ կարծիքով՝ արվեստագետը չի կարող լրիվ տարանջատված լինել իրականությունից։ Բայց կարծում եմ՝ դերասանի գործը քաղաքականություն անելը չէ, այլ՝ կյանքը բեմ բերելն է։ Ինքնին քաղաքականություն է, երբ դու բարձրաձայնում ես այն, ինչի մասին ուրիշները լռում են։

Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել Ձեր հանդիսատեսի հետ, որը դեռեւս չեք արել։

Թեմաներ կան, որ դեռ «հասունանում են» ներսումս։ Օրինակ՝ միայնության, մահվան կամ մեծերի հոգնածության մասին, բայց այնպես, որ դահլիճում ժպտան։ Դեռ չեմ արել, որովհետեւ դրանց համար պետք է մի ուրիշ մակարդակի վստահություն բեմի ու հանդիսատեսի միջեւ։ Բայց գալիս ենք այդ փուլին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված