ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐԶԻՉ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
ՍպորտՀուլիսի 5-6-ը, Գյումրիի մարզամշակութային կենտրոնում կկայանա լեգենդար մարզիչ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ անվան հուշամրցաշարը։ Աշոտ Մխիթարյանը ոչ միայն եղել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, այլև տարիներ շարունակ մարմնավորել է հայկական ծանրամարտի հոգին ու պայքարը։ Նա սիրված էր ամբողջ հանրապետությունում և հայտնի էր որպես «Հայկական Ծանրամարտի Նորին Գերազանցության մարզիչը» անվամբ։ Պաշտոնական բացման արարողությունը կկայանա ժամը 13։00 ֊ին Գյումրիի Մարզամշակութային կենտրոնում։ Հուշամրցաշարը կլինի ոչ միայն մարզական պայքար, այլև մեծարանքի խոսք, արժանին մատուցելու նրա անցած ուղուն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
