Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից

Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

Եթե Ազնավուրն ու Քըրքորյանը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույն բանն էիք անելո՞ւ:  Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` խոսելով գործարար Սամվել Կարապետյանի գործի մասին:

«Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում»,–ասաց նա։ Այս խոսքերից հետո դահլիճից սկսեցին ռեպլիկներ հնչել, Դանիելյանն ընդհատեց ելույթը, Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դուրս կհրավիրի դահլիճից, իր գործընկեր Վ. Վարդանյանին էլ նախազգուշացում հայտարարեց։

Դանիելյանը շարունակեց, այնպես չի, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները OK են խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանի ելույթների հետ, բայց երբեք թույլ չեն տալիս այն բառապաշարը:

«Պարոն Պարսիլյան, ես լինեմ, ուրիշը լինի, ասենք հա, Դուք կիրթ մարդ, գրագետ մարդ, էս ինչ միիի... Չի կարելի, ամոթ է»,-ասաց Դանիելյանը դիմելով Հովիկ Աղազրյանի հասցեին վիրավորանք հնչեցրած ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։

Վերջինս տեղիղ արձագանքեց, Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց իր թիմակցին, ապա երկրորդ անգամ վերականգնեց Դանիելյանի ելույթի համար տրամադրված 2 րոպեն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ