Ի՞նչ է այս անգամ պատրաստվում զիջել Փաշինյանը. Հենրիխ Դանիելյան
Թեմա«Փաշինյանը մեկ անգամ արդեն քայլեց արեւմտյան «պլանով»՝ փաստացիորեն հանձնելով Արցախը Ադրբեջանին։ Այսօր էլ ակտիվ գործընթաց է ընթանում ճանապարհների ապաշրջափակման եւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրման շուրջ, կրկին՝ նույն արեւմտյան մոդելով։
Ի՞նչ է այս անգամ պատրաստվում զիջել Փաշինյանը։ Սյունի՞քը։ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվե՞լ։ Սահմանադրությո՞ւնը վերաձեւել՝ ի նպաստ արտաքին օրակարգերի։
Կարծում եմ՝ այս անգամ խոսքը ոչ թե մեկ զիջման մասին է, այլ՝ համակարգային եւ ամբողջական կորուստների։ Սա ազգային ինքնիշխանության եւ պետականության դեմ ուղղված պլանի նոր փուլն է՝ քողարկված խաղաղության խոստումներով», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։