Ucom-ում վթար է. վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ
Սպառողի անկյունԿենտրոն վարչական շրջանում հոսանքի լարերի այրման պատճառով այդ հատվածի մի շարք հասցեներում ֆիքսված և շարժական կապի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Ucom ընկերությունից։
Մեր տեխնիկական թիմն անում է առավելագույնը կապի արագ վերականգնման համար, սակայն պետք է նշենք, որ վերականգնման աշխատանքները կտևեն մինչև 10 ժամ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Շնորհակալ ենք Ձեր համբերության և ըմբռնման համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

