Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել

Կասեցված վարույթներ, կոմպրոմատներ ու դատավորի հափճեպ նշանակում. ով է սրբազաններին դատողը

Հանդիպում

Ինչպես հանրությունը կանխատեսել էր, «շատ պատահականորեն» Տավուշի թեմի նախկին առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական վարույթը մակագրվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ, ով առիթ է ունեցել դատական գործով առնչվել վերոնշյալ դատավորի հետ:

—Տիկին Պողոսյան, միթե՞ պատահականություն է, որ նմանատիպ գործերը, ինչպես նաեւ զոհվածի հոր դեմ դատավարությունը քննում է հենց Մասիս Մելքոնյանը: Այլ դատարան ու դատավոր չունե՞նք:

— Ըստ էության, մեր դատական համակարգում գործերը ձեռքով չպետք է մակագրվեն, դա պետք է լինի համակարգչով, ինչն էլ առաջացրել է զարմանք՝ այդ ինչպես է համակարգիչն անդադար ընտրում Մասիս Մելքոնյանին: Փաստորեն, համակարգիչը յուրահատուկ սեր ունի Մասիսի հանդեպ, ինչը չի կարելի ասել ժողովրդի վերաբերյալ եւ նույնիսկ` երկրի ղեկավարի:

Նախ շատ հակիրճ ասեմ, թե ով է Մասիս Մելքոնյանը եւ թե ինչու են նմանատիպ գործերը մակագրվում նման դատավորների: Մեր համակարգում կան դատավորներ, որոնց վրա կան որոշակի կոմպրոմատներ եւ, բնականաբար, նրանք դառնում են շատ կառավարելի եւ կախյալ ցանկացած իշխանության համար: Ես չեմ ցանկանում ասել, որ նման դատավորներ միայն ներկայիս իշխանության օրոք են, միշտ էլ եղել են: Նմանատիպ դատավորները, այսպես ասած, գործարք են կնքում եւ դառնում դատավոր, այսինքն՝ այդ անձինք իրենց վրա վերցնում են որոշակի պարտավորություն՝ կատարելու բոլոր տեսակի պատվերներ: Քանի որ այն բոլոր դատավորները, ովքեր ունեն բավարար գիտելիքներ, բարեվարքություն եւ այլն, նման դատավորները, բնականաբար, լինում են ավելի անկախ, ավելի անաչառ եւ օբյեկտիվ, ու ստիպված չեն լինում պատվեր կատարել: Սա իմ ընդհանուր դիրքորոշումն է, եւ դա վերաբերում է ընդհանուր դատավորներին, որոնք ունեն խնդիր բարեվարքության՝ իրենց գույքերի կամ ժամանակին նախաձեռնված վարույթների հետ կապված:

Ինչ վերաբերում է Մասիս Մելքոնյանին, իհարկե, սա կոնկրետ մեզ համար շատ զարմանալի էր, քանի որ մեր գրասենյակը ունեցել է անմիջական մասնակցություն, երբ նրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ ասվածը, որն այժմ կոչվում է քրեական վարույթ: 2023 թվականի մայիսի 22-ին է Մելքոնյանն ընտրվել  դատավոր: Չմոռանամ ասել, որ նա ընտրվել է իրավունքի ուժով, ինչպես ընտրվել էր նաեւ դատավոր Ժորա Չիչոյանը: Այսինքն՝ բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուին ներկայացնում է նախագահին, եւ նախագահը, բնականաբար, ստորագրում է:

2023 թվականի մայիսի 3-ին, բարձրագույն դատական խորհուրդն իր որոշման համաձայն՝ խորհրդի նախագահի գրությամբ, ներկայացրել է ՀՀ նախագահին՝ Վահագն Խաչատուրյանին Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակվելու համար, որը մերժվել է նախագահի կողմից: Սակայն, չգիտես ինչպես, իրավունքի ուժով Մելքոնյանը դառնում է դատավոր: Այսինքն, սա արդեն իսկ ահազանգ է: Այնպես չէ, որ նախագահի ստորագրությամբ նշանակված դատավորները մի բարի պտուղ են, բայց նույնիսկ նախագահը, Մելքոնյանի դեպքում, չի համաձայնել:

— Դուք ասացիք, որ Ձեր գրասենյակն ունեցել է անմիջական մասնակցություն՝ Մասիս Մելքոնյանին առնչվող քրեական գործով: Ինչի՞ մասին է խոսքը:

— 2023 թվականի հունվարի 5-ին դերասանուհի Մարջան Ավետիսյանը Մասիս Մելքոնյանի վերաբերյալ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում: Բնականաբար, Մարջան Ավետիսյանը ստացել է իրավական աջակցություն: Հունվարի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ուրիշի վստահված գույքը հափշտակելու հոդվածով: Ստացվում է, որ դատավոր էր դառնում մի մարդ, որի վրա արդեն երկու ամիս առաջ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Չխախտեմ անմեղության կանխավարկածը, քանի որ պետք է օրենքի ուժ ստանա դատական ակտը, բայց սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ համապատասխան քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ անկախ փաստերից եւ դրանց քանակից: Չմոռանանք, որ այս պարագայում նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այն չհասավ իր ավարտին, որովհետեւ Մելքոնյանը դարձավ դատավոր, այսինքն այդպես՝ Սբխեչի նման կտրվեց, գնաց: Ի դեպ, այդ վարույթը ավարտին չի հասել՝ կասեցվել է, եւ երբ նա այլեւս դատավոր չլինի, կարող է կրկին վերաբացվել:

Ես կարծում եմ, երբ մարդու վրա կա քրեական վարույթ, ապա պետք է այն հասնի իր ավարտին՝ պարզվեր, արդյոք Մարջան Ավետիսյանն է սուտ մատնություն տվել, թե իրականում Մասիս Մելքոնյանն է կատարել խարդախություն, որի փաստերը ներկայացված են, եւ ապա նոր, մաքուր դուրս գալուց հետո, Մելքոնյանը նշանակվեր դատավոր: Այդ ի՞նչ հապճեպ խնդիր կար, որ պետք է լուծեր Մելքոնյանը: Ի դեպ, Փաստաբանների պալատում կա հարուցված կարգապահական վարույթ նույն Մասիս Մելքոնյանի վերաբերյալ, եւ դա հարուցվել է 2023 թվականի մարտ ամսին: Այդ կարգապահական վարույթը եւս կասեցվել է, որովհետեւ այն հարուցվել էր փաստաբան Մասիս Մելքոնյանի վերաբերյալ, իսկ նույն տարվա մայիսին նա դարձավ դատավոր: Այսինքն՝ նա այլեւս փաստաբան չէ:

Ցանկանում եմ նկատեք, որ ես իմ կարծիքը չեմ ներկայացնում, այլ ներկայացնում եմ փաստագրական տվյալներ, որոնք խոսում են այն մասին, որ Մասիս Մելքոնյանը շատ պետք էր, որ դառնար դատավոր: Բացի այդ, պետք է ասեմ, որ Մելքոնյանը, որպես ՀՀ քաղաքացի, հարում է «Հանրապետություն» կուսակցությանը եւ եղել է կուսակցության քաղխորհրդի անդամ: Այստեղ եւս հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս, եթե դատավորը պետք է լինի չեզոք: Այս պարագայում չեզոք չէ, ինչն իհարկե կխանգարի օբյեկտիվ դատավարությանը: Ասեմ ավելին, լինելով ՌԴ քաղաքացի եւ ապրելով տվյալ երկրում, ստացել է քաղաքացիության տեղեկանք եւ մասնակցել 2021 թվականի ընտրություններին: Այս ամենն ի մի բերելով՝ հասկանում ենք, որ Մասիս Մելքոնյանն ունի որոշակի կա՛մ հովանավոր, կա՛մ մարդիկ, որոնց համար նա բավականին մեծ արժեք է ներկայացնում՝ որպես դատավոր: Հասկանալի է, չէ՞, որ ցանկացած կուսակցության համար սեփական դատավոր ունենալն իրականում շատ լուրջ բոնուս է: Սա իրականում կարող է շատ վտանգավոր լինել արդարադատության իրականացման բնագավառում՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, որովհետեւ դատարանն արդարադատության պսակն է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված