Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը

Եվրոպայում աճում է ռեկորդային շոգից մահացածների թիվը, զոհերի թվում երեխաներ կան

Հասարակություն

Իսպանիայում բռնկված անտառային հրդեհը և Եվրոպայում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը ևս վեց մարդու կյանք են խլել, քանի որ մայրցամաքում ջերմաստիճանը հասել է 40 աստիճան ըստ Ցելսիուսի, հաղորդում է BBC News-ը։

Իսպանիայի Կատալոնիա շրջանի Կոկ քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի հետևանքով երկու ագարակատեր է մահացել։ Իշխանությունները հայտնել են, որ ագարակի աշխատողն օգնության է կանչել իր ղեկավարին, սակայն նրանք չեն կարողացել փրկվել, քանի որ կրակը տարածվել է մեծ տարածքի վրա:

Իտալիայում երկու տղամարդ մահացել է Սարդինիայի լողափերում ինքնազգացողության վատանալուց հետո, իսկ 80-ամյա մի տղամարդ մահացել է սրտի անբավարարությունից՝ Ջենովայի հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

10-ամյա ամերիկուհի աղջնակն, ըստ տեղեկությունների, ուշաթափվել և մահացել է Փարիզից հարավ-արևմուտք ընկած Վերսալի պալատ այցելելիս։

Ավելի վաղ Ֆրանսիայի էկոլոգիական անցման հարցերով նախարար Ագնես Պանիե-Ռունաշերը հայտարարել էր, որ Ֆրանսիայում գրանցվել է շոգի հետ կապված երկու մահվան դեպք, և որ ավելի քան 300 մարդ շտապ օգնություն է աստացել։ Եվրոպական մայրցամաքում ջերմաստիճանի ծայրահեղ բարձրացում է նկատվում, որը, ՄԱԿ-ի կլիմայական գործակալության տվյալներով, կլիմայի անտրոպոգեն փոփոխության պատճառով ավելի հաճախակի է դառնում։

Իսպանիան և Անգլիան հունիսը դարձել է պատմության մեջ ամենաշոգ ամիսը։ Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը՝ Aemet-ը, հայտարարել է, որ անցյալ ամսվա միջին ջերմաստիճանը՝ 23,6 աստիճան Ցելսիուս (74,5 աստիճան ըստ Ֆարենհայթի), «խփել է բոլոր ռեկորդները»՝ գերազանցելով հուլիս և օգոստոս ամիսների միջին ցուցանիշները։

Միևնույն ժամանակ, Հունաստանում բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով արտակարգ տարհանումներ են հայտարարվել, իշխանությունները նախազգուշացրել են հրդեհների շատ բարձր ռիսկի մասին բազմաթիվ տարածքներում, այդ թվում՝ Ատտիկայում, Կրետեում, Պելոպոնեսի և Եգեյան կղզիների որոշ հատվածներում։

Հալկիդիկիում Վուրվուրու ափամերձ գյուղի մոտակայքում արագ տարածվող հրդեհը այրել է դյուրավառ սոճու անտառը, բնակիչներին և հանգստացողներին ստիպելով փախչել։ Տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում, և 65 հրշեջ, ցամաքային և օդային անձնակազմեր պայքարում են զառիթափ լանջերին կրակի դեմ։

Կրետեում Իերապետրայի մոտակայքում բռնկված առանձին անտառային հրդեհը տագնապ է առաջացրել Ախլիայում, Ֆերմայում, Ագիա Ֆոտիայում և Գալինիում, ինչի հետևանքով տարհանվել են տներն ու հյուրանոցները։

Աղբյուրը՝ https://news.am/

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված