Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական դրդապատճառներով. ESPN
ՍպորտՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերը Նիդերլանդների «Այաքս» այս պահին բացառված է, հաղորդում է ESPN-ը։
Ամստերդամյան ակումբը հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն քաղաքական պատճառներով չի ցանկանում այս ժամանակահատվածում գործարքներ ունենալ ռուսական ակումբների հետ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
