Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում

ԵՎՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՍՑԵՆԱՐԸ

Միջազգային

­Հա­յաս­տա­նում էր Եվ­րո­պա­կան միութ­յան ար­տա­քին գոր­ծե­րի եւ­ անվ­տան­գութ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ, Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Կա­յա Կա­լա­սին: Սա­կայն մինչ այ­ցի ի­մաս­տին հաս­նե­լը` նախ պետք է հի­շեց­նել, թե ի­րա­կա­նում ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում Եվ­րո­պա­յի թիվ 1 դի­վա­նա­գե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող սույն էս­տո­նու­հին: Շատ կարճ. ան­գամ Եվ­րո­պա­յում տի­կին Կա­լա­սին ըն­կա­լում են, որ­պես հի­մա­րիկ, նվա­զա­գույն կրթա­կան մա­կար­դա­կով, լիո­վին ոչ կոմ­պե­տենտ աղջ­նակ, ով բազ­միցս է աչ­քի ըն­կել ծի­ծաղ ա­ռա­ջաց­նող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով: Այ­սինքն, խոս­քը սո­վո­րա­կա­նից էլ ցածր լի­բե­րաս­տու­հու մա­սին է, ո­րին նման պաշ­տո­նի են նշա­նա­կել տե­րե­րի ա­մեն մի հրա­ման կա­տա­րե­լու բա­ցար­ձակ պատ­րաս­տա­կա­մութ­յան եւ սու­պեր­ռու­սատ­յա­ցութ­յան հա­մար, ո­րին էլ գու­մար­վել է թրամ­փատ­յա­ցութ­յու­նը:

ԻՆՉՈՒ ԷՐ ԿԱԼԱՍԸ ԵԿԵԼ

Ու­րեմն, ին­չո՞ւ էր Կա­լա­սը ե­կել, ա­վե­լի ճիշտ՝ ին­չո՞ւ էին նրան ու­ղար­կել Հա­յաս­տան: Նա ինքն­ իր այ­ցի հիմ­նա­կան մե­սիջն էր հա­մա­րում Հա­յաս­տան-Եվ­րո­պա­կան միութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման հար­ցը: Խո­սեց ան­նա­խա­դեպ սերտ հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, բայց նաեւ «բե­րա­նից փախց­րեց», որ դե­պի Եվ­րո­պա Հա­յաս­տա­նի շար­ժը եր­կար ու եր­կար տա­րի­ներ է պա­հան­ջում, բա­զում պայ­ման­ներ, «բա­րե­փո­խում­ներ» կան: Մի խոս­քով, նույն կե­րա­կու­րը, ո­րով եվ­րո­պա­ցի­նե­րը սո­վոր են կե­րակ­րել հատ­կա­պես հետ­խորհր­դա­յին տի­րույ­թի եվ­րո­պա­մոլ­նե­րին, եւ ո­րի արդ­յուն­քում նման երկր­նե­րից եւ ոչ մե­կը դեռ ԵՄ ան­դամ չի դար­ձել:

­Բայց սա, ի­հար­կե, այ­ցի ցու­ցադ­րա­կան կողմն էր: Ի­րա­կան նպա­տա­կը, թե­րեւս, գտնվում էր Կա­լա­սի տար­բեր հա­խուռն մտքե­րի այն հատ­վա­ծում, ո­րոնք ու­նեին` «ԵՄ-ն պատ­րաստ է կանգ­նել Հա­յաս­տա­նի կող­քին՝ ա­ջակ­ցե­լով երկ­րի դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան բարձ­րաց­մա­նը» ուղղ­վա­ծութ­յուն: Թե ինչ­պես, դա այլ հարց է. այն պա­հին, երբ Եվ­րո­պան սե­փա­կան դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան բարձ­րա­ցու­մը կա­պում է հար­յու­րա­վոր մի­լիարդ­նե­րի եւ եր­կար տա­րի­նե­րի հետ, ա­պա խոս­տո­վա­նում, որ ո´չ­ այդ փո­ղե­րը կան եւ ո´չ­ էլ՝ ժա­մա­նա­կը, հա­զիվ թե ինչ-որ Հա­յաս­տա­նի «դի­մադ­րո­ղա­կա­նութ­յան բարձ­րաց­ման» մա­սին ա­ռանձ­նա­պես դարդ ա­նի: Բայց սա հար­ցի մի կողմն է: Ա­վե­լի հե­տաքր­քիր է, թե Եվ­րո­պա­յի այդ ին­չի՞ն է պետք Հա­յաս­տա­նի «դի­մադ­րո­ղա­կա­նութ­յու­նը»: Տ­րա­մա­բա­նո­րեն, այս պա­հին Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան խնդիրն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յունն է, հենց այս­տե­ղից է հիմ­նա­կան վտան­գը: Մինչ­դեռ Կա­լասն իր ե­լույթ­նե­րում չա­փա­զանց ջեր­մե­ռանդ էր այս ուղ­ղութ­յամբ դրա­կան զար­գա­ցում­նե­րին, ա­վե­լին, միան­գա­մայն լա­վա­տես է, որ «հնա­րա­վո­րինս շուտ» կտես­նի հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստորագ­րու­մը:

Ա­հա այս­տեղ է, որ հաս­նում ենք հիմ­նա­կան մե­խին: Թե Եվ­րո­պան ին­չու է այդ­պես «ի­րեն կո­տո­րում» «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հա­մար, այն էլ՝ «հնա­րա­վո­րինս շուտ», Կա­լասն է­լի «լեզ­վից թռցրեց»՝ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մը կա­րե­ւոր է նրա հա­մար, որ Եվ­րո­պա­յի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի մի­ջեւ կա­պերն ամ­րապնդ­վեն: Ընդ ո­րում, նա նաեւ ման­րա­մաս­նեց, որ Բաք­վում եւս նույն ուղղ­վա­ծութ­յամբ է թե­ման քննար­կել. «Երբ մենք քննար­կում ենք տար­բեր տար­բե­րակ­ներ եւ Եվ­րո­պա­յի ու Ա­սիա­յի մի­ջեւ կա­պը, դա կա­րե­ւոր է որ­քան հնա­րա­վոր է շուտ»: Ցի­նիզ­մի աս­տի­ճան պարզ եւ հաս­կա­նա­լի. Եվ­րո­պա­յի խնդիրն այն է, որ երկր­նե­րը խա­ղա­ղութ­յուն ու­նե­նան, քա­նի որ պա­տե­րազ­մը լավ բան չէ: Ըն­դա­մե­նը պետք է ինչ-որ փոս­տա­թուղթ, ո­րը թույլ կտա Եվ­րո­պա­յի ու Ա­սիա­յի մի­ջեւ կա­պու­ղի հաս­տա­տել:

­Թե ինչ կա­պու­ղու մա­սին է խոս­քը, դա եւս հաս­կա­նա­լի է՝ ցա­մա­քա­յին ճա­նա­պարհ, ո­րը Թուր­քիա­յով, Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով Եվ­րո­պան կկա­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յին: Ու քա­նի որ ե­թե ան­գամ Կա­լա­սին «մոր­թես», չի խո­սի Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով Ռու­սաս­տա­նից Ի­րան կա­պի մա­սին, նշա­նա­կում է, որ խոսքն ա­մե­նե­ւին էլ այն «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծի մա­սին չէ, ո­րը սի­րում են քա­րո­զել Նի­կոլն ու Ա­րոն: Խոս­քը բա­ցա­ռա­պես Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք կա­պի մա­սին է, ո­րը ներ­կա­յաց­վում է տար­բեր ան­վա­նում­նե­րով, եւ որն ի­րա­կա­նում Թ­յուր­քա­կան մի­ջանցք» կոչ­վածն է՝ Հա­յաս­տա­նի տա­րած­քում «Զան­գե­զու­րի մի­ջանցք» հաս­կա­ցութ­յամբ հան­դերձ: Այն նույն ծրագ­րի, ո­րի ուղ­ղութ­յամբ հատ­կա­պես 2020թ.­-ից ի վեր հա­մառ աշ­խա­տանք է տա­նում Բ­րի­տա­նիան, եւ հի­մա էլ լի­բե­րաս­տա­կան կա­տա­րա­ծու էս­տո­նու­հի տիկ­նի­կը բա­ցա­հայտ ի ցույց է դնում, որ այս պա­հին էլ այդ թե­ման պա­հում են օ­րա­կար­գում: Թե­րեւս հաշ­վի առ­նե­լով, որ այս ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի փո­փոխ­ված ի­րա­վի­ճակ կա:

ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇԵԼ ԲԱՔՎԻՆ

Այս­պես, 2022-23թթ.-ից ի վեր, թեեւ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն գնում էր այդ սխե­մա­յի շուրջ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու ուղ­ղութ­յամբ, սա­կայն Ա­լիե­ւը սեղ­մել էր ար­գե­լակ­նե­րը՝ ել­նե­լով ՌԴ-ի եւ Ի­րա­նի կող­մից ե­կող հա­կազ­դե­ցութ­յու­նից: Բայց ա­հա, երբ ան­ցած տա­րե­վեր­ջից սկսած, ակն­հայ­տո­րեն բրի­տա­նա-իս­րա­յել­յան ծա­գում­նա­բա­նութ­յան խա­ղե­րի արդ­յուն­քում Ա­լիե­ւը սկսեց գնալ ՌԴ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման ուղ­ղութ­յամբ, Ի­րանն էլ այս պա­հին ու­նի դիր­քա­յին ո­րո­շա­կի թու­լա­ցում­ներ, ա­պա եվ­րա­լի­բե­րալ­նե­րի հա­մար հնա­րա­վո­րութ­յան պա­տու­հան է բաց­վել՝ Բաք­վին այդ ծրագ­րե­րի ուղ­ղութ­յուն վե­րա­դարձ­նե­լու հար­ցում: Իսկ ա­հա Նի­կո­լը, մեկ­նե­լով Էր­դո­ղա­նին խո­նարհ­վե­լու, դրա­նով եւս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց իր հա­վա­տար­մութ­յու­նը Կա­լա­սի ա­սած՝ Եվ­րո­պա­յի ու Ա­սիա­յի մի­ջեւ կա­պի ծրագ­րե­րին: Այս­պի­սով, ամ­բողջ հարցն այս պա­հին այն է, թե Ա­լիե­ւը որ­քա՞ն է պատ­րաստ ա­ռաջ գնալ Մոսկ­վա­յի հետ ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նում:

­Նախ, մի կող­մից, Բա­քուն մի շարք վտան­գա­վոր մե­սիջ­ներ Ի­րա­նից ար­դեն ստա­ցել է: Ե­ղավ հեր­թա­կա­նը. «Կաս­պից ծո­վում դեռեւս հայտ­նա­բեր­վում են իս­րա­յե­լա­կան կոր­ծա­նիչ­նե­րի ա­վե­լաց­ված վա­ռե­լի­քի բա­քեր»,- հայտ­նում են ի­րա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը` դա հաս­տա­տե­լով տե­սան­յու­թե­րով: Սա մեկ բան է հաս­տա­տում` ի­սրա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րը Կաս­պից ծո­վի հատ­վա­ծից են հար­ված­ներ հասց­րել Ի­րա­նին: Այն է` այդ տա­րածք են հա­սել Ադր­բե­ջա­նով: Մի կող­մից, սա Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մում Ադր­բե­ջա­նի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը հաս­տա­տող կոնկ­րետ փաս­տեր են: Մ­յուս կող­մից, կա մերձ­կասպ­յան երկր­նե­րի հնգա­կողմ պայ­մա­նա­գիր, ո­րով ար­գել­վում է Կաս­պից ծո­վի տի­րույթ ո­րե­ւէ այլ եր­րորդ ու­ժի մուտ­քը: Այ­սինքն, Ադր­բե­ջա­նը, թույլ տա­լով կասպ­յան տա­րած­քում իս­րա­յե­լա­կան ինք­նա­թիռ­նե­րի թռիչ­քը, նաեւ այդ պայ­մա­նա­գիրն է ոտ­նա­հա­րել: Ընդ ո­րում` չմո­ռա­նանք, որ պայ­մա­նագ­րի կող­մե­րից մեկն էլ Ռու­սաս­տանն է:

­Միա­ժա­մա­նակ, Ի­րա­նը պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րեց, որ դեռ ի­րա­կա­նաց­նում է մո­նի­տո­րին­գա­յին աշ­խա­տանք՝ ի ­մի բե­րե­լով փաս­տե­րը, թե որ երկր­ներն են Ի­րա­նին հար­վա­ծե­լու հա­մար օ­դա­յին տա­րածք տրա­մադ­րել, ո­րը եւս Բաք­վի հա­մար հստակ նա­խազ­գու­շա­ցում է: Ու թեեւ շա­րու­նա­կում են շրջա­նառ­վել փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­ներ, թե Ի­րա­նի հետ ա­մե­րի­կա-իս­րա­յել­յան պա­տե­րազմն ա­մե­նե­ւին էլ դեռ ա­վարտ­ված չէ, սա­կայն դա Ա­լիե­ւի հա­մար վտան­գը ոչ միայն չի նվա­զեց­նում, այլ նույ­նիսկ՝ ա­վե­լաց­նում է: Այ­սինքն, որ նոր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նը եւս միան­գա­մայն ցա­վոտ հար­ված­ներ կստա­նա, ե­թե միայն նույն կուր­սը պա­հի, փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են գրե­թե ան­խու­սա­փե­լի:

ՄՈՍԿՎԱ-ԲԱՔՈՒ

Ս­րա­նից էլ զատ, Բաք­վի գլխին կախ­վել է նաեւ Ռուս­աստա­նի հետ ներ­կա բա­խու­մը, ո­րի պատ­ճա­ռով նա­խօ­րեին Ադր­բե­ջա­նի դես­պա­նին երկ­րորդ ան­գամ հրա­վի­րե­ցին ՌԴ ԱԳՆ՝ կապ­ված Ադր­բե­ջա­նում ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող լրագ­րող­նե­րի, ապա նաեւ այլ քաղաքացիների ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի հետ:

Կա նաեւ այն հար­ցը, թե ներ­կա սրա­ցում­ներն ի­րո՞ք «չոր» քա­ղա­քա­կան բա­խում­ներ են, թե՞ դրանց տակ այլ հար­ցեր եւս կան, ին­չի դեպ­քում «լե­զու գտնե­լու» հնա­րա­վո­րութ­յու­նը պահ­պան­վում է: Նախ, այս օ­րե­րին օ­րա­կարգ մտավ վար­կա­ծը, թե Ե­կա­տե­րին­բուր­գում ադր­բե­ջա­նա­կան հան­ցախմ­բի հետ կապ­ված պատ­մութ­յունն ի­րա­կա­նում կա­րող է բո­լո­րո­վին այլ հիմ­քեր ու­նե­նալ: Այն է՝ Ա­լիեւն այդ հան­ցախմ­բի մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­րել է ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող թա­լիշ հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Զա­հի­րադ­դին Իբ­րա­հի­մի առեւանգումը եւ բան­տար­կել: Դա Մոսկ­վա­յին եւ ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րին ուղղ­ված ապ­տակ էր: Հա­ջոր­դեցին հան­ցախմ­բի ան­դամ­նե­րի ձեր­բա­կա­լութ­յու­նն­երը, եւ ե­թե ձեր­բա­կալ­ված­նե­րը սկսեն խո­սել, ա­պա կա­րող է Ա­լի­եւը, մեղմ ա­սած, տհաճ վի­ճա­կում հայտն­վել, ե­թե Մոսկ­վան նրան սկսի մե­ղադ­րել հան­ցա­վոր սին­դի­կա­տի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու եւ ՌԴ քա­ղա­քա­ցուն ա­ռե­ւան­գե­լու մեջ՝ բո­լոր հետ­եւանք­նե­րով հան­դերձ: Ա­լիեւն էլ բարձ­րաց­րեց այս հիս­տե­րիան, բռնեց ռուս լրագ­րող­նե­րի եւ հի­մա կա­րող է «բա­զար­նե­րի մեջ մտնել»՝ սպաս­վող վտան­գը չե­զո­քաց­նե­լու հա­մար: Կա նաեւ վար­կած, որ Ա­լիե­ւին նյար­դայ­նաց­րել է փաս­տը, որ Ուկ­րաի­նա­յում գտնվող ադր­բե­ջա­նա­կան ո­րո­շա­կի ակ­տիվ­ներ, ո­րոնք ժա­մա­նա­կին ան­ձեռնմ­խե­լի էին, հար­վա­ծի տակ են հայտն­վել: Օ­րի­նակ, Օ­դե­սա­յի նա­վա­հանգս­տա­յին բեռ­նա­փո­խադր­ման հա­մալիր­ներից մե­կը, որն ադր­բե­ջա­նա­կան SOCAR-ի վե­րահս­կո­ղութ­յան տակ եւ դրա մի­ջո­ցով ի­րա­կա­նաց­վում էր տա­րե­կան 1,3 մի­լիոն տոն­նա ադր­բե­ջա­նա­կան նավ­թի շրջա­նա­ռութ­յուն, մի շարք հար­ված­ներ է ստա­ցել: Բայց նաեւ, որ հա­մա­լի­րը դեռ գո­յութ­յուն ու­նի: Ըստ վար­կա­ծի, ե­թե ռուս-ադր­բե­ջա­նա­կան հարա­բե­րութ­յուն­նե­րը մնան այս վի­ճա­կում, ա­պա ոչ միայն Իլ­յիչեւս­կի բեռ­նա­փո­խադր­ման տեր­մի­նալը, այլ նաեւ շու­տով ա­լիեւ­յան այդ եւ մի շարք այլ ակ­տիվ­ներ պար­զա­պես կոչն­չաց­վեն: Ռու­սա­կան աղբ­յուր­ներն ակ­նար­կում են, որ այս­պես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում ընդ­հուպ ռու­սա­կան սահ­ման­նե­րը կա­րող են փակ­վել ադր­բե­ջա­նա­կան ներ­մուծ­ման դի­մաց, ինչ­պես նաեւ, չեն բա­ցա­ռում ա­զե­րի­նե­րի զանգ­վա­ծա­յին ար­տաք­սում­նե­րը եւ ՌԴ-ում ադր­բե­ջա­նա­կան օ­լի­գար­խիկ բիզ­նես­նե­րին (նաեւ Ա­լիե­ւին պատ­կա­նող) հար­ված­նե­րը:

Այ­սինքն, Ա­լիե­ւին ճնշե­լու բա­զում մի­ջոց­ներ Մոսկ­վան դեռ ու­նի, եւ, դրա­նից ել­նե­լով էլ, ռու­սա­կան ո­րոշ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­ներ դեռ լավատեսորեն հա­վա­տում են, որ Ա­լիե­ւը, թեեւ ի­րա­վի­ճա­կը դեռ շի­կաց­ման փու­լում է, բայց ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րից կփոր­ձի զերծ մնալ, ա­վե­լին, որ «լե­զու գտնե­լու» տար­բե­րա­կը մնում է հա­վա­նա­կա­ն: Ա­ռա­վել եւս, որ այ­լընտ­րան­քը, ըստ ռու­սա­կան փոր­ձա­գետ­նե­րից մե­կի՝ «Ադր­բե­ջա­նի տրանս­ֆոր­մա­ցիան է ուկ­րաի­նա­կան ճա­նա­պար­հով: Բայց Իլ­համ Ա­լիեւն աչ­քի ա­ռաջ ու­նի, թե նման ըն­թացքն ուր հասց­րեց Ուկ­րաի­նա­յին»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Արգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված