Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Թող այն հիմարը մեկնաբանի, ով գրիչը վերցրել ու անունս գրել է այդ ցուցակում. Վահագն Մելիքյան 

Ներքաղաքական

Քննչական կոմիտեն հրապարակել էր Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, այսպես ասած, «Հեղաշրջման պլանով» նախատեսված ստվերային կառավարության կազմի մասին ինչ-որ թուղթ, որտեղ արտգործնախարարի պաշտոնում ներկայացված էր Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ անուն-ազգանունը, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:


«ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԻՆՁ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿԵԼ»


— Պարոն Մելիքյան, Ձեզ ԱԳ նախարարի պաշտոն առաջարկվե՞լ է, արդյոք հրապարակված ցուցակն իրականությանը համապատասխանում է։


— Որեւէ ձեւով դա չի համապատասխանում իրականությանը։ Որեւէ մեկն այս աշխարհում ինձ որեւէ պաշտոն չի առաջարկել։ Ընդհանրապես, շինծու է այդ ամբողջ «փաթեթը», շինծու է նաեւ այդ ողջ ինֆորմացիան։ Այսինքն՝ ինչ-որ մեկի մտահոգված «գանգատուփում» մտածումներ են առաջանում, հավանաբար կպչուն մտքեր եւ այլն։ Բայց դա չի նշանակում, որ պետք է այդպես ընդունել եւ այդպես էլ գրել։
Դա այնքան ծիծաղելի է. օրինակ՝ իրենց թվում է, թե այդ շարժումը՝ հենց Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ինքնին մի մաքրամաքուր եւ անբասիր բան է եղել։ Իրենց խելքն էլ հենց դա է՝ կարծում են, թե 2018-ին շարժման միտքը միայն իշխանության գալն էր, նստել (նորարար) աթոռների վրա եւ վայելել։ Քանի որ մենք գիտենք, թե ինչպես են այդ ժամանակ իրենց համար ցուցակներով գծել, թե ով որտեղ պետք է լինի, ինչպես եւ այլն։ Դրա համար այս ամենը նրանց ուղեղի հերթական բարբաջանքն է։
Իրենց թվում է, որ այդ շարժման մեջ մարդիկ հենց այնպես նստում են ու սկսում են պաշտոններ բաժանել։ Հասկանո՞ւմ եք՝ սա է ամբողջ խնդիրը։ Սա մակարդակի հարց է։ Քանի որ հասել են շրիշակից ցածր մակարդակի։ Եվ ով որ դա դասավորել եւ գրել է, այնքան անմակարդակ էր եւ այնքան փոքր ուղեղով, այսպես ասած, որ իրենք կարծել են՝ այդպես գրեցին, անուններ նշեցին, տեսնեն՝ մի բան փոխվեց, մի բան ախորժելի դարձավ, թե՝ ոչ:
Բայց այս ամենը երբեք ու երբեք շարժման ընթացքում չի քննարկվել՝ ո՛չ պաշտոն տալու, ո՛չ որեւէ մեկին աթոռ առաջարկելու, ո՛չ որեւէ բան կիսելու առումով։ Նույնիսկ եթե ենթադրենք՝ ինձ ինչ-որ մեկն ինչ-որ բան առաջարկել է, այդ պահին ես վաղուց շարժման ակտիվ մասնակից չէի լինի։ Որովհետեւ ես այս շարժման կողքին եմ եղել ոչ թե հատուկ պաշտոնի կամ իշխանության համար, այլ մեր ինքնության, մեր ժողովրդի, մեր արժանապատվության եւ մեր պատվի համար։
Դուք կարծում եք` ես չգիտեի՞ այն ձեւերը, որոնք կօգնեին մնալ համակարգում եւ հրաշալի պարգեւներ ստանալ: Իհարկե գիտեի։ Շատերը գիտեին։ Հարյուրավոր, հազարավոր մարդիկ այսօր գլուխները կախել են ու մնացել են իրենց տեղերում՝ աթոռի համար։ Եվ ինչպե՞ս եք կարծում՝ այդ նույն քայլերն արած մարդը պիտի նստի ու պաշտոն քննարկի՞։ Դրա համար այն, ինչ այդ ամբողջ թղթի վրա «գրված» է, զուտ զավեշտ է առաջացնում, քան որեւէ լուրջ մեկնաբանություն։


— Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ այս ամենը դրսի կողմից թելադրված գործողություն է, թե ինչ-որ մեկը որոշել է իր մտքում իրականացրած բեմականացումը կյանքի կոչել:


— Նաեւ կարծիք կա, որ այս ամենը, անշուշտ, դրսից թելադրված է՝ միանշանակ կամ որոշակիորեն։ Եթե փորձեք հիշել ու վերականգնել դեպքերի ժամանակագրությունը, կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ սկսվել։ Ցանկացած հասարակ մարդ, եթե ուշադիր դիտարկի այդ ժամանակագրական տվյալներն ու դրանց տրամաբանությունը, կհասկանա, թե ինչպես է այդ շղթան կազմվել․ ինչ է եղել սկզբում, ինչպես է զարգացել, երբ է պայթել եւ այլն։
Օրինակ՝ Մադագասկարի դեպքում փողոց դուրս գալու կարիք էլ չի եղել։ Այդ ամենը, կարելի է ասել, իրականացվել է որպես բեմադրված ներկայացում։ Հայրենիքին ուղղված այս ամենը, ըստ էության, շատ պարզ նպատակ ունի. հասկանալ, թե ուր է տանում այս գործընթացը, եւ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։


«ՍԱ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԸ ՄԵՐ ՃԱԿԱՏԻՆ Է ԽԱՐԱՆՎԵԼ»


— Իսկ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ 1937 թվականից հետո ամեն ինչ կարծես կրկնվում է. առաջին դեպքերն են, երբ արքեպիսկոպոս են կալանավորում: Արդյո՞ք մենք հասել ենք այն կետին, որ այս ամենը արդեն սովորական է դիտարկվում այս իշխանության օրոք։


— Այո, իհարկե այդպես է։ Դրանից հետո դեռեւս զբաղեցնում են պաշտոններ, պարզապես չգիտեմ՝ մեր ժողովրդին ի՞նչ է պետք, որ հասկանա՝ սրանց համար գոյություն չունեն ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրենք, ո՛չ բարոյականություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ պատիվ, ո՛չ էլ ազգային պատկանելություն։ Ասում ենք՝ 1937 թվականն է, սակայն հիմա ավելի վատ է։ Վերցրեք այդ հաղորդագրությունները, կարդացեք վերջին դեպքերի մասին՝ թե՛ իրավական հիմնազուրկ վիճակների, թե՛ այլ հարցերի հետ կապված։ Այսինքն՝ այս բառերը, կարծես, Հայաստանի համար չլինեն, մինչդեռ դրանք միջազգային օրենքներում ու փաստաթղթերում ընդունված, օգտագործվող բառապաշար են։ Փորձեք կարդալ նրանց գրված գրառումները, որտե՞ղ եք տեսել նման բաներ գրված։ Ամբողջ աշխարհում խայտառակ են եղել եւ մեզ ծիծաղի առարկա դարձրել: Տարբեր մեդիա միջոցներով տեսել ենք, թե ինչ է գրվում։ Սրանք մեր ժողովրդի մասին են ընկալվում։ Դուք հասկանո՞ւմ եք՝ սա անհատի մասին չէ, այլ` մի ամբողջ ժողովրդի։ Սա մեր բոլորի խայտառակությունն է ընդամենը, որը մեր ճակատին խարանվել է ու մնացել։
Հիմա դուք ինձ ասում եք՝ մեկնաբանեմ, թե իմ անունը ինչպես է հայտնվել այդ ցուցակում։ Թող այն հիմարը մեկնաբանի, ով գրիչը վերցրել ու գրել է այդ ցուցակում։ Ես այլ բան չունեմ ասելու։


— Իսկ արդյո՞ք կարելի է ասել, որ սրբազանից սկսած մինչեւ այլ բարձրաստիճան անձանց կալանավորումները, ինչպես նաեւ արցախցիների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը  որոշակի ուղերձ էր հանրությանը:


— Իհարկե, միանշանակ կարելի է ասել, որ այս ամենը պայմանավորված է նույն վարչախմբի քաղաքականությամբ, քանի որ նրանք վախենում են ժողովրդից՝ նրա հասունությունից, ընդվզումից ու ըմբոստությունից։ Դրա համար էլ ցանկացած փոքր կայծ, որը հայտնվում է, փորձում են անհապաղ հանգցնել, որպեսզի այն չդառնա նորից «ցունամի», չդառնա «պայթյուն» իրենց համար։
Իրականում այս ամենը պայմանավորված է իշխանության վախերով։ Նրանք չեն խորշում ոչնչից՝ ո՛չ բռնությունից, ո՛չ անօրինականություններից։ Իրենք պատրաստ են ամեն գնով պահպանել իրենց դիրքը։ Նրանք կանգ չեն առնելու։ Նրանց համար գոյություն չունի «կարմիր գիծ», ոչ էլ՝ արժեքներ, որոնցով դաստիարակված է եղել հայ ընտանիքը՝ հարգանք, համբերություն, վերաբերմունք՝ մարդկանց, սպասավորի, հոգեւորականի նկատմամբ։ Իսկ նրանք այս ամենից ոչինչ չեն կրում, ոչինչ չեն գնահատում։
Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնելու. արյուն լինի՝ արյուն էլ կթափեն։ Եվ ցավալին այն է, որ հենց դրան էլ ձգտում են՝ արյուն թափել, որպեսզի հետո նորից արդարացումներ գտնեն եւ իրենց քաղաքական հակառակորդների ու ժողովրդի վրա ճնշում գործադրեն, ինչպես արդեն սովոր են վարվել այս վերջին յոթ տարիների ընթացքում։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին` շնորհավորել գալիք ծննդյան օրվա կապակցությամբԱրեգակնային բծերի մակերեսի մեծացման պատճառով հնարավոր է արեգակնային բռնկումների ակտիվության աննշան աճ«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞Ռուսական ուժերը խորը ճեղքումից հետո մտել են Կոնստանտինովկայի արեւելյան հատված (Քարտեզ)Լույս չի լինելու2025-ը դժվար տարի էր, բայց մի անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու. Մելոնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված