ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ ֊ԽՈԼԻՍԱՆԻ ՆԴՈՆԳԵՆԻ, «ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ՍպորտԳյումրեցի անվանի բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ հարավաֆրիկացի մրցակցի Խոլիսանի Նդոնգենիի հետ «հայացքների» մենամարտ է անցկացրել Ստամբուլում, այն կայացել է երեկ հուլիսի 1֊ին։ Մենամարտը կկայանա այսօր հուլիսի 2֊ին, IBA Pro-7 Chamlionshif Nigjt մրցաշարում, կմենամարտեն 63,5 կգ քաշային կարգում։ Բաչկովը ձեռքերի վիրահատությունից հետո այս տարվա մարտ ամսին հաղթական վերադարձ ունեցավ պրոֆեսիոնալ ռինգ։ Դուբայում Grassroots boxing-ի կազմակերպած «Paddys day boxing show» երեկոյի ժամանակ Հովհաննեսը հաղթել էր Վենեսուելայի ներկայացուցիչ Ջոս Բաստարդոյին, երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։ Հայաստանի հավաքականի ավագը նվաճել էր WBA Continental տիտղոսը։ Փայլուն հաղթանակ ենք մաղթում Բաչկովին Թուրքիայում, հաղթելու դեպքում նա կնվաճի IBA PRO չեմպիոնական գոտին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
