Մ-20 ԵԱ. ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ
ՍպորտԻտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ դուրս եկավ 72 կգ քաշային կարգի եզրափակիչ։ Մեր երկրի ներկայացուցիչը կիսաեզրափակչում 5։1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ 1/8 եզրափակչում նա 2։1 հաշվով հաղթել էր ազգությամբ հույն Արիոնաս Կոլիցոպուլոսին, քառորդ եզրափակչում 9։1 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ատիլա Ֆելկային։ Եզրափակչում Գասպար Տերտերյանի մրցակիցը կլինի վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
