Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։
«Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 52-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասն ու խփել իր թիմի երրորդ գոլը։
