Հայտնի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞ Սամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունը Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist

Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը

ՍԻՄ-Լուրեր

Այսօր, ՍԻՄ կուսակցության նախագահ, <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության շարժման>> համակարգող ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ այցելել է ՀՀ֊ում ԻԻՀ դեսպանատուն ցավակցության գրքում գրառում կատարելու նպատակով։ Վերջինս գրառման մեջ իր խորը ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին` մաղթելով ուժ, կամք, համբերություն, որպեսզի հաղթահարեն ստեղծված իրավիճակը այս դժվարին  փուլում։ Նա նաև փոխանցեց դեսպանատան աշխատակիցներին  <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության>> շարժման հայտարարությունը Իրանի վրա` Իսրայելի հարձակման կապակցությամբ, ինչպես նաև այդ թեմայով<<Իրավունք>> թերթում հրապարակված մի շարք հոդվածներ։ 

Շարժման հայտարարության մեջ մասնավորապես ասված է. 

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքը փորձում էին միմյանց միջեւ կիսել երկրներ, որոնք այդ տարածաշրջանից գտնվում էին հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Իրենց նպատակն իրականացնելու համար նրանց պետք էր դաշնակից, եւ այդ դաշնակիցը ժամանակին դարձավ Թուրքիան: Այդ երկրի միջոցով` արդեն ավելի քան մեկ դար, հետեւողական եւ անընդմեջ իրականացվում են փորձեր նաեւ Իրանը ներքաշել իրենց շահերի ազդեցության տակ, իսկ դրանց բաղձալի երազանքն է` առհասարակ Իրանը ենթարկել իրենց: Եւ ամենազազրելին այն է, որ երբ Պարսկաստանը գրում էր իր հազարադար պատմությունը եւ կերտում իր յուրատիպ մշակույթը, այդ ագրեսիվ պետությունները նույնիսկ քարտեզի վրա գույություն չունեին: Այսօր այդ նենգ ծրագրերը մտել են իրենց ակտիվ փուլ` անթաքույց եւ բացահայտ, տարածաշրջանի ամենամեծ պետությանը փորձում է «խեղճացնել» տարածաշրջանի ամենափոքր պետությունը, որը ստեղծվել է Պաղեստինի՛ հողերի վրա` պաղեստինցիների բարեհաճությամբ, ովքեր ընդունեցին, կերակրեցին եւ ամենակարեւորը` հող տվեցին, հրեաներին:

Թե ինչպե՞ս է Իսրայելը «շնորհակալություն» հայտնում` տեսավ ամբոջ աշխարհը: Գազայում` գազանային, մարդատյաց դրսեւորմամբ, բացահայտվեց այդ երկրի ագրեսիվ ու զավթողական ծրագրերի ողջ նենգությունը: Այսօր թիրախավորված է Իրանը, քանզի շայտանը չի հանդուրժում ո՛չ մի հոգեւոր կապ Աստծու հետ` լինի դա քրիստոնեության, թե իսլամի միջոցով: Տարբեր պատրվակներով ստեղծվում` եւ դեռ կստեղծվե՛ն, իրավիճակներ, որպեսզի ոչնչացվեն այն պետությունները, որտեղ հոգեւորը գերիշխում է նյութականի վրա: Ի դեպ, հայերը բարձր են գնահատում Իրանի ղեկավարության հարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, ուր խնամքով են վերաբերվում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը: Ի տարբերություն դրան, հայերին Թուրքիայում ոչ միայն ֆիզիկապե՛ս էին ոչնչացնում, այլ ոչնչացնում էին նաեւ Հայոց հետքը` նրա մշակութայի՛ն ժառանգությունը: Հայերը շնորհակալությամբ են հիշում նաեւ Իրանի օգնությունը Արցախյա՛ն պատերազմի տարիներին, երբ Ադրբեջանի պատճառով բլոկադայի մեջ հայտնված Հայ ազգի միակ Կյանքի ճանապարհը դա Իրանն էր:

Եւ այսօր, տեսնելով այդ նենգ ծրագրերի հերթական իրականացումը Իրանի հանդեպ, հայ ժողովուրդը` հանձինս «Ուժեղ Հայատան Ռուսաստանի հետ. Հանուն նոր Միության» շարժման, դատապարտում են Իսրայելի ագրեսիվ հարձակումները Իրանի վրա եւ հայտնում իրանի ժողովրդին մեր աջակցությունը:

Ցավալի է, որ որպես պետություն դեռ մեկ դար չբոլորած երկիրը, ում ընդունեցին, կերակրեցին, եւ ամենակարեւորը հո՛ղ տվեցին այս տարածաշրջանում, այսօր հանդիսանում է հե՛նց այս տարածաշրջանի ամենաագրեսիվ պետությունը:

Այսօր, մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին եւ դա դատապարտելի է աշխարհի ցանկացած հումանիստ եւ կիրթ մարդու կողմից:

Իրանի Կառավարությանը, Իրանի ժողովրդին, Իսրայելի ագրեսիայի զոհ դարձած քաղաքացիների եւ Իրանի բարձրաստիճան զինվորականների ընտանիքներին եւ յուրայիններին հայտնում ենք մեր խորին ցավակցությունը եւ ձեզ հետ միասին կիսում անդառնալի կորստի ցավը:

Մեծ անհանգստությամբ տեղեկացանք ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծության մասին, որով փաստացի ԱՄՆ-ն ներգրավվեց պատերազմի մեջ: Խստիվ դատապարտում ենք վերոհիշյալ  պատերազմական զարգացումները, առավել եւս, որ այն կատարվում է Հայաստանի սահմանների  մոտակայքում եւ միջուկային պայթյունը կարող է վնաս հասցնել նաեւ մեր երկրին:

Կոչ ենք անում խոհեմության եւ զգոնության բոլոր որոշում ընդունող տիրակալներին եւ աղոթում, որ Աստված խելք տա բոլորին…

 

ՍԻՄ լրատվական

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետոՈստիկանությանը գեոլոկացիայով ցույց ես տալիս՝ որտեղ ա գողացված հեռախոսը, չեն հայտնաբերումՍամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունըԱդրբեջանի ու ՀՀ-ի կիբեռանվտանգության մեջ «սարեր-ձորեր» կան. տվյալների բազան հարձակման թիրախ կդառնաԻսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցԻնչի՞ է ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մեծանում, եթե չեն կարողանում հեռախոսների «սև շուկան» վերահսկելՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարարՀանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքներըՆոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքիցՀ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեքԴատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ)Երբ տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըՄիքայել Մինասյանին հրավիրել են Գլխավոր դատախազություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված