Կարծում եմ՝ «Ցրվենա Զվեզդայում» Տիկնիզյանի մոտ ամեն ինչ կստացվի. «Լոկոմոտիվի» նախկին նախագահ
Սպորտ
«Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մոսկովյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի կարիերան «Ցրվենա Զվեզդայում» պետք է հաջող ընթանա, քանի որ նա լավ է տեղավորվում թիմի խաղային համակարգում:
«Տիկնիզյանը նոր թիմում խաղալու և մրցաշրջանը սկսելու համար բավական վստահ է: Նա հիանալի հանդես եկավ «Զենիթի» դեմ խաղում: Կարծում եմ՝ «Ցրվենա Զվեզդայում» նրա մոտ ամեն ինչ կստացվի: Նա լիովին ունակ է այնտեղ խաղալու: Համոզված եմ, որ նրա կարիերան այդ ակումբում հաջող կընթանա», — ասել է Նաումովը «Матч ТВ»-ի հետ զրույցում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
