Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում «Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար «Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից «Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ «Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու «Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան Նիկոլից

Դուք երբեք մենակ չեք. զորակցության խոսք՝ Միաբանակից եղբայրներիս

Թեմա
Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. ՏԻՐԱՆ եպիսկոպոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է. 
 
«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան,
 
Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։
 
Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։
 
Ձեր ձայնը, ձեր կերպարը, ձեր խիզախ վկայությունը հազարավոր մարդկանց համար դարձել են մխիթարություն։ Իսկ այժմ, երբ ձեզ զրկել են ձեր մարմնավոր ազատությունից, գիտեմ և, երկուսիդ էլ լավ ճանաչելով, վկայում եմ, որ ազատ է ձեր ոգին, անսասան է ձեր հավատքը և լուսեղեն ճշմարտության ձեր ճանապարհը։ Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ ապրելու ավետարանում նկարագրված քաջ հովվի սրտով, կանգնելու տառապյալի կողքին, դառնալու ձայնազուրկի ձայնը։ Անգամ ձեր լռությունն է խոսում․․․․
 
Սիրելի եղբայրներ,
 
Միշտ հիշում եմ մեր միասնական բազմաթիվ պահերը՝ երբ միասին կողք կողքի կանգնել ենք աղոթքի, երբ միասին մասնակցել ենք տարբեր միջոցառումների՝ նույն խղճով խոսելով արդարության մասին, երբ սրտանց ծիծաղել կամ լռել ենք՝ եղբայրաբար, հոգևոր խորությամբ։
 
Հիշում եմ Մայր Աթոռում կամ այլուր մեր զրույցները, երբ միմյանց հետ աղ ու հացի պես կիսվել ենք մեր ժողովրդի հետ կապված հույսերով ու ցավերով։ Այդ բարի հիշողություններն այսօր վերադառնում են որպես հոգևոր ժպիտ՝ ձեր ներկայությունը տպավորելով անգամ հեռավորության մեջ։
 
Սիրելի՛ եղբայրներ, այս օրերին ձեզ բաժին հասած փորձությունն այնքան կենդանի է դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազդու այն խոսքը, որը հաճախ ենք ընթերցել միասին աղոթքի կամ խորհրդածության պահին, բայց որն այսօր ձեր լռությամբ, ձեր ցավով ու տոկունությամբ, ձեր կյանքի օրինակով հնչում է նոր ուժով. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։
 
Դուք երբեք մենակ չեք։ Մեր աղոթքները, մեր օրհնությունը, հոգևոր մեր ուժն ուղղված են ձեզ՝ իբրև լույսի մի ճառագայթ դիվային այս խրախճանքի մեջ։ Եվ այդ աղոթքի մեջ ուզում եմ ձեզ հիշեցնել սաղմոսերգուի խոսքերը. «Տերն է իմ լույսը և փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ․ 27:1)։
 
Թող ձեր կյանքի այս փորձությունը դառնա ոչ թե կոտրող ցնցում, այլ՝ մաքրող կրակ։ Թող ձեր նեղության պահերը վերածվեն հարության նոր արշալույսի։ Թող շուտափույթ գան ազատության այն օրերը, երբ նորովի կփայլի ձեր հովվական ներկայությունը ձեզ վստահված հազարավոր հավատացյալների հոգիներում՝ սրբացած, խորացած, անսասան։
 
Տիրոջից խնդրում եմ ձեզ տոկունություն՝ ինչպես Դանիել մարգարեին առյուծների գբի մեջ, խաղաղություն՝ ինչպես սուրբ Պողոսին բանտում, և գալիք ազատություն՝ ինչպես Տեր Հիսուսի հրաշափառ հարությունը մթության խորքից։ Ձեզ գրկում եմ հոգով, օրհնում եմ սիրով, ուղեկցում եմ աղոթքով։
Հ․Գ․ Ձեզ եմ փոխանցում բազմաթիվ մարդկանց աղոթքներն ու բարեմաղթանքները»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԹրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածումՀանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ». Ուժային կառույցները նախընտրական ռեյդ են սկսել հիմնարկներում«Ժողովուրդ». Կանաչ լույս խաղամոլության սև շուկայի համար«Իրավունք». ՔՊ-ն նոր հրահանգ է ստացել Փաշինյանից«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ«Ժողովուրդ». Օր օրի Հակակոռուպցիոն կոմիտեն նոր գաղտնալսումներ է հրապարակելու«Իրավունք». ՔՊ-ական մարզպետներն իրար մեջ սկսել են դժգոհել Փաշինյան ՆիկոլիցԿոստյանտինովկայում ուկրաինական պաշտպանությունը փլուզման եզրին է. Ուկրաինացի վերլուծաբաններԿրեմլը դադարեցնում է ուկրաինական հարցով եռակողմ բանակցությունները. ՈւշակովԲախում Հորմուզի նեղուցում. Իրանական հրթիռները հարվածել են ԱՄՆ ռազմանավերին (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված