Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են

Ակումբային ԱԱ-ը որոշիչ կլինի Մխիթարյանի ապագայի համար

Սպորտ

Իտալական հեղինակավոր FCInterNews կայքի տեղեկություններով՝ «Ինտերը» Աշխարհի ակումբային գավաթից հետո կորոշի մի քանի փորձառու ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի ապագան։

Չնայած թիմի երիտասարդացման քաղաքականությանը, Մխիթարյանը շարունակում է կարևոր դեր խաղալ։ Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» Սերիա Ա-ի ամենատարեց կազմն ուներ, սակայն ակումբի այս տարվա ծրագրերում է երիտասարդացնել թիմի կազմը։

Այնուամենայնիվ, Աշխարհի ակումբային առաջնությունը ցույց տվեց, որ Մխիթարյանի նման փորձառու խաղացողները դեռ արժեքավոր են։ 

Թեև երիտասարդներ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, Վալենտին Կարբոնին, Պետար Սուչիչը և Լուիս Հենրիկեն աչքի են ընկել, գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն վստահել է Մխիթարյանին կարևոր պահերին։

FCInterNews-ի տվյալներով՝ ի տարբերություն Ֆրանչեսկո Աչերբիի, ում հեռանալու մասին խոսակցություններ կան, և Մատեո Դարմիանի, որն, ամենայն հավանականությամբ, կմնա որպես ռեզերվային խաղացող, Մխիթարյանի դիրքն ավելի կայուն է։

Չնայած Պետար Սուչիչի տրանսֆերով կիսապաշտպանությունում մրցակցության աճին և Մխիթարյանի խաղաժամանակի հնարավոր կրճատմանը, «Ինտերը» ցանկանում է պահպանել նրան։ Նրա փորձն ու պրոֆեսիոնալիզմը բարձր են գնահատվում, հատկապես երիտասարդ խաղացողների զարգացման համար։

Վերջնական որոշումները կկայացվեն Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ