«Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին

Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել. ի՞նչով է հայտնի Արգամ Դալլաքյանը․ News.am

Իրավական

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի որոշումը հաստատած դատախազ Արգամ Դալլաքյանը մեկ տարում կարիերայի և ունեցվածքի կտրուկ աճ է արձանագրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը:

31-ամյա Արգամ Դալլաքյանը, ով ծնունդով Ալավերդու Նեղոց գյուղից է, իրավապահ համակարգում իր կարիերան սկսել է քննիչի պաշտոնից:

2021-ին Դալաքյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ավագ քննիչ, իսկ մեկ տարի անց Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ: Այնուհետև Դալլաքյանը քննչական համակարգից տեղափովել է դատախազություն՝  2023-ի մարտին նշանակվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ մեկ տարի անց՝ 2024թ. ապրիլին նույն վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2023 թվականի հայտարարագրում Դալլաքյանը, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է հողամաս Լոռու մարզի Ախթալա համայնքում, որը ձեռք է բերվել 2003 թվականին, 1985 թվականի թողարկման VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա որպես նվիրատվություն է ստացել 2018 թվականին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ