Թմրանյութ իրացնողներին բռնել են Լուկաշինի փողոցում Իրանի հետ գործարքի կնքման համար բաց ենք.Թրամփ ԻՆՉ ԵՆ ՌՈՏՇԻԼԴՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԳԱԼԻՔ ՏԱՐԻ Միջնորդում եմ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության և ինքնախոստովանական ցուցմունք տալու հնարավորություն տալ. Էդգար Ղազարյան ՇՏԱՊ. Տեղեկատվական անվտանգության մասնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Կաշառակերության գործով ձերբակալվել է «Սկոլկովո» տեխնոպարկի նախկին ղեկավար Ռենատ Բատիրովը Եթե Զելենսկին փորձի հեռացնել Երմակին, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ գրասենյակի ղեկավարը ցուցմունք կտա Զելենսկու դեմ.Վլադիմիր Օլեյնիկ «Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումները

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել

Իրավական

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել 

Առաջին նախագահի օրոք ոչ միայն դատարանները կախված էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներից, թաղային խուժանից, ֆիդային երկրապահներից, այլ նաև ուղղակի կախման մեջ էին գտնվում տեղական իշխանություններից՝ շրջանային գործադիր կոմիտեներից։ Ավելին, շրջանային դատարանները տարեկան կտրվածքով հաշվետու էին շրջանային խորհրդին։ Այդ տարիներին իշխանությունների կողմից տոտալ պայքար էր գնում այն իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների դեմ, ովքեր բարձրաձայնում ու պայքարում էին անկախ դատարան ունենալու համար։ Ընդ որում, որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական գործիչներ  իշխանությունների հետ անհավասար պայքարում հատուցեցին իրենց առողջությամբ, մի մասն էլ հնարովի քրեական գործերով դատապարտվեցին։
Երկրորդ նախագահի օրոք դատական համակարգը կենտրոնացվեց արդարադատության նախարարի կողմից և իրավամբ, արդարադատությունն իրականացվում էր արդարադատության նախարարի կողմից, իսկ դատարանները հանդես էին գալիս, առավել ևս հնչեղ գործերով, որպես կամակատարներ։ Այդ տարիներին ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ պատերազմ հայտարարեցին իշխանությանը արդարադատությունը իրական տերերին՝ դատարաններին  հանձնելու համար։ Արդյունքում, բազմաթիվ փաստաբաններ  հայտնվեցին բանտերում տարբեր հնարածին քրեական հոդվածներով։
Երկրորդ նախագահի երկրորդ  նախագահության ժամկետում և երրորդ  նախագահի օրոք արդարադատությունը կենտրոնացվեց մեկ կետից, նախագահականից, և դատական  իշխանություն կոչվածը հլու հնազանդ կատարում էր Բաղրամյան 26-ի  ցուցումները։ Իհարկե, կային բացառություններ, երբ դատավորը հրաժարվում էր պատվերով արդարադատություն իրականացնել, որը կարող էր թանկ արժենալ տվյալ անձի համար։ Ավելին, դրանք բացառիկ դեպքեր էին։ Այս անհավասար պայքարում ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ մեղադրվեցին, մի մասն էլ դատապարտվեցին տարբեր հնարածին մեղադրանքներով։
Հեղափոխությունից հետո  կարծես թե վերացվեց դատական իշխանության ուղղորդումը մի կետից, սակայն նույն գործադիրի կողմից թիրախավորվում է այն դատավորը, ով գործադիրի քիմքին հակառակ դատական ակտ է կայացնում։ Այսինքն, այսօր ունենք առերևույթ գործադիրի կողմից չուղղորդվող դատարան, բայց նույն գործադիրի կողմից տարվող քաղաքականության արդյունքում ունենք ընտրովի արդարադատություն իրականացնող դատարան, որը ոչ պակաս վտանգավոր է, քան իր նախորդները։
Այսօր ևս որոշ իրավապաշտպաններ, նաև դատական իշխանությունից որոշ դատավորներ անհաշտ պայքար են սկսել ընտրովի, փողոցի արդարադատության դեմ, ընդ որում  խախտված իրավունքների պայքարը տեղափոխելով նաև ՄԻԵԴ։ Ափսոս, որ հեղափոխությունից հետո իրավապաշտպանն իր գիտական, ստեղծագործական հնարավորությունները վատնում է ոչ թե իրավունքի զարգացման, այլ  գործադիրի կողմից տոտալ ձևով անձանց տարրական խախտված իրավոնքները պաշտպանելու  ընտրովի արդարադատությունից, դաժան վերաբերմունքից:
Որքան  պետական լիազոր մարմինների և իրավապաշտպանների ջրբաժանը մեծանա, այնքան պետությունը կհավակնի դառնալու ավտորիտար երկիր՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:

Լևոն Բաղդասարյան
www.levgroup.amո

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թմրանյութ իրացնողներին բռնել են Լուկաշինի փողոցում Իրանի հետ գործարքի կնքման համար բաց ենք.ԹրամփԻՆՉ ԵՆ ՌՈՏՇԻԼԴՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԳԱԼԻՔ ՏԱՐԻՄիջնորդում եմ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության և ինքնախոստովանական ցուցմունք տալու հնարավորություն տալ. Էդգար Ղազարյան ՇՏԱՊ. Տեղեկատվական անվտանգության մասնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԿաշառակերության գործով ձերբակալվել է «Սկոլկովո» տեխնոպարկի նախկին ղեկավար Ռենատ ԲատիրովըԵթե Զելենսկին փորձի հեռացնել Երմակին, դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ գրասենյակի ղեկավարը ցուցմունք կտա Զելենսկու դեմ.Վլադիմիր Օլեյնիկ«Հանրապետություն» կուսակցությունը պահանջել է վերահաշվարկել 3 տեղամասերի քվեարկության արդյունքները «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել Հանվել են «Շերեմետևո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներըՏեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների Մոսկվայում ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների մասնակիցները քննարկել են տեղեկատվության անվտանգության արդիական սպառնալիքներն ու դրանց հակազդման մեթոդներըԼավագույն ըմպելիքներ, որոնք մաքրում են օրգանիզմըՀայաստանը ցույց է տվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հստակ և նպատակասլաց դիրքորոշում.ՖիդանԼոնդոնը հետևում է ՀՀ կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև զարգացումներին Գարիկ Սարգսյանը դեմ չի եղել, որ ավագանին իրեն 1,2 մլն դրամ պարգևավճար տա Բայդենը ԱՄՆ-ն ծաղրի առարկա է դարձրել.ԹրամփՌոբերտ տիկնիկը շարունակում է ահաբեկել թանգարանի այցելուներին.չար ոգի խաղալիքի մեջՈ՞վ պետք է հատկապես զգույշ լինի 2026 թվականին, կա՞ք ցանկումՍուրեն Պապիկյանը մասնակցել է «Dubai Airshow 2025» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված