12 ՄԵԴԱԼ, ՈՐԻՑ 5 ՈՍԿԵ, 3 ԱՐԾԱԹԵ ՈՒ 4 ԲՐՈՆԶԵ
ՍպորտՎրաստանում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում , Հայաստանի հավաքականը փայլուն է հանդես եկել նվաճելով 12 մեդալ, որից 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե։ Եզրափակչում գեղեցիկ հաղթանակներ տոնեցին ու չեմպիոն դարձան 55 կգ ՌՈՒՍԼԱՆ ԱՍԼԻԿՅԱՆԸ, 60 կգ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, 65 կգ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, 85 կգ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ և 90 կգ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ ։ Իսկ ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԱՐԹՈՒՐ ՇԱԽՊԱԶՅԱՆԸ և ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԸ արծաթե մեդալ նվաճեցին։
Եվս 4 բռնցքամարտիկներ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԻՇԽԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ բրոնզե մեդալ նվաճեցին։ Մեր հավաքականը Հայաստանը կժամանի վաղը հունիսի 30-ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
