Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ երբեք չի տեղափոխվի թուրքական ակումբ, հաղորդում է РБ Спорт-ը:
«Երբ կարդացի այդ լուրը, ցնցված էի։ Թուրքական թիմ տեղափոխվելն անհնար է»,- ասել է հայ ֆուտբոլիստը։
Ամիսներ առաջ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե իբր Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Ստամբուլի «Գալաթասարայում»:
