Մ15 ԵԱ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ԸՄԲԻՇԻՆ ՈՒ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ
ՍպորտԻտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել։ Նա եզրափակչում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին։ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ գրավելով թիմային պայքարում երկրորդ տեղը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
