UFC 317 ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ՏՈՊՈՒՐԻԱՆ ՆՈՒՅՆ ՔԱՇԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ԿՇԵՌՔԻ ՎՐԱ, ՕԼԻՎԵՅՐԱՆ ԱՎԵԼԻ ԹԵԹԵՎ Է
ՍպորտՀունիսի 27-ին Լաս Վեգասում կայացել է UFC 317 մրցաշարի հիմնական քարտի մասնակիցների կշռման արարողությունը։ Բոլոր մարտիկները հաջողությամբ հաղթահարեցին քաշային կարգի սահմանաչափերը, այդ թվում պահեստային մասնակից Արման Ծառուկյանը։ Հայ մարտիկը 70,31 կգ է, Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլիա Տոպուրիան նույն քաշն է ցույց տվել կշեռքի վրա։ Նրա մրցակիցը թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրան է 70,08 կգ է։ Տոպուրիան և Օլիվեյրան կմենամարտեն թեթև քաշային կարգի գոտու համար, եթե այս մարտիկներից 1֊ը չկարողացա օկտագոն դուրս գալ, ապա 28֊ամյա Արման Ծառուկյանը կպայքարի տիտղոսական մենամարտում։ Այն կկայանա հունիսի 29-ին, ժամը 06։00 - ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
