Ակնհայտ է, որ այս միջադեպի խորքում թաքնված է առավել վտանգավոր մի գործընթաց
Վեհարանի դռների ետևում։
Երեկ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած իրադարձությունները մտահոգություն առաջացրին ոչ միայն հավատացյալների, այլև հասարակության լայն շրջանակների շրջանում։
Իրավապահ մարմինների հանկարծակի մուտքը Վեհարանի տարածք բացեց միանգամայն նոր էջ պետություն-եկեղեցի հարաբերությունների պատմության մեջ։
Ակնհայտ է, որ այս միջադեպի խորքում թաքնված է առավել վտանգավոր մի գործընթաց։ Երբ իրավապահները ներխուժում են Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայր՝ անտեսելով ոչ միայն բարոյական սկզբունքները, այլև հասարակական կարծիքը, առաջ է գալիս հարցը՝ արդյո՞ք այս գործողությունների նպատակը արդարադատության հաստատումն է, թե՞ ազգային արժանապատվության նվաստացումը, որն ի վերուստ եղել է հայ ինքնության առանցքային բաղադրիչ։
Սա առնվազն ահազանգ էր․ վտանգված են մեր ազգային հենարանները՝ հավատքը, մշակույթը, հոգևոր ինքնությունը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
28.06.2025 թ.
