Մ-15 ԵԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ԸՄԲԻՇ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
ՍպորտԻտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարի ոսկե մեդալների համար։ 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, Նարեկ Ալեյանը 48 կգ, Պավել Նազարյանը 62 կգ, Արամ Սարգսյանը 68 կգ դուրս են եկել եզրափակիչ։ Վարդան Մելքոնյանը 38 կգ և Գեղամ Եղիազարյանը 52 կգ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար։ Կարապետ Հովհաննիսյանը 41 կգ, Վարդան Սահակյանը 44 կգ և Հայկ Կարապետյանը 68 կգ սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
