8 ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ
ՍպորտՎրաստանում ընթացող «Իրակլի Աբաշիձեի» անվան միջազգային մրցաշարի եզրափակչում կլինի 8 հայ բռնցքամարտիկ։ Ընդ որում 2 եզրափակիչ կլինի բացառապես հայկական։ Կիսաեզրափակչում տպավորիչ հաղթանակներ են տոնել ու ոսկե մեդալի համար կպայքարեն
55 կգ քաշային ՌՈՒՍԼԱՆ ԱՍԼԻԿՅԱՆԸ,
60 կգ քաշայիններ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով երեկ թուրք մրցակցին հաղթեց և ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ, 65 կգ քաշայիններ
ԱՐԹՈՒՐ ՇԱԽՊԱԶՅԱՆԸ և ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ /
Այս քաշային կարգում մարզիկների մեծ թվի պատճառով կազմվել է երկու ենթախումբ /,
85 կգ քաշային ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,
90 կգ քաշայիններ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԸ և ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։
Եվս 4 բռնցքամարտիկ
ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԻՇԽԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նվաճել են բրոնզե մեդալ։
Եզրափակիչները կկայանան կիրակի օրը, հունիսի 29-ին։ Հաջողություն մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
