Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք․ Հայտնի փաստաբանը վերջին զարգացումների մասին

Հանդիպում

Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որքանով են տեղավորվում իրավական եւ բարոյական հարթության մեջ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակ, հայկական ավանդական արժեքների կրող եւ այն սերունդներին սեփական օրինակով մատուցող, հայտնի փաստաբան, միջազգային եւ քրեական իրավունքի հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-Հարցը կարող եմ բաժանել երկու մասի՝ իրավական եւ բարոյական։ Իրավական հարթության վրա հնարավորինս օբյեկտիվ գնահատական դժվար կլինի տալ, ինչո՞ւ՝ որովհետեւ մի բան է, երբ գործը գտնվում է քո վարույթում եւ տիրապետում ես մանրամասներին, մեկ այլ բան է, երբ դու այդ մասին տեղեկատվություն ես ստանում հրապարակային այս կամ այն հայտարարությունից։ Համենայնդեպս, ըստ հրապարակային նյութերի Սրբազանի հետ կապված առերեւույթ առկա է ողջամիտ կասկածը, եւ, բնակաբար, պետք է հարուցվեր քրեական վարույթ, որից հետո պետք է ընտրվեր խափանման միջոցի ընտրությունը։ Իսկ կալանքը, որպես ծայրահեղ միջոց դատարանը պետք է տա այն դեպքում, երբ անձը կարող է խոչընդոտել, խուսափել քննությունից կամ կատարել առերեւույթ նոր հանցագործություն։ Թե որքանով վերը նշվածը կա օբյեկտիվ իրականության մեջ, այդ հարցի ուղիղ պատասխանը պետք է տան տվյալ անձանց պաշտպանները։ 

Ես անդրադառնամ նաեւ հարցի բարոյական կողմին, առհասարակ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր իշխանություն արժանի իր ժողովրդին կամ հակառակը, եւ ինչու ոչ՝ յուրաքանչյուր եկեղեցական արժանի է այն իշխանությանը, որը որ կա։ Ցավալի իրականություն է դա, համենայնդեպս ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է մնա իր բարձունքում եւ այն բառամթերքը, այն խոսույթը, որը տարվում է այսօր, մեղմ ասած, անընդունելի է։ Ափոփելով միտքս արձանագրեմ հետեւյալը, որ պետական լիազոր մարմնի կողմից առաջադրած մեղադրանքի չապացուցման հանգամանքը բերելու է մեղադրանք առաջադրած անձի անմեղությանը։ Մի կարեւոր հանգամանք էլ, որի մասին կցանակամ խոսել․ անկախ նրանից, թե ով է իշխանության գլխին եղել այս երեսուն տարիների ընթացքում ուղղակիորեն խախտվել է անմեղության կանխավարկածը բխող բոլոր իրավական հետեւանքներով։ Չի կարելի անձին որակավորել, մեղադրել, թիրախավորել մի բանում, որի հետ կապված դատական ակտ առկա չէ։ 

-Պարոն Բաղդասարյան, կխնդրեի որպես պրոֆեսիոնալ իրավաբան գնահատական տայիք, թե  որքանո՞վ է իրավական, ինչու ոչ՝ բարոյական հարթության մեջ տեղավորվում Մայր Աթոռ մուտք գործելու իրավապահների գործողությունները։

-Անընդունելի եմ համարում այն գործառույթը, որն իրականացրեցին իրավապահները Մայր Աթոռում, դա մեղմ ասած, ոչ  միայն անընդունելի է, այլ նաեւ ես այստեղ խնդիր եմ տեսնում ՔՐ․ դատավարության հետ կապված։ Եվ ինչու ոչ կարելի է կատարել իրավական լուրջ վերլուծություն պետական մարմինների կողմից, ավելին այդ խնդիրը կարող են նաեւ քննարկման առարկա դարձնել միջազգային իրավական կառույցներում։ Գիտեք, տեռորիստ չէր գտնվում Մայր տաճարում, որ այդ ֆորմատով ներխուժեցիք Մայր տաճար, էլ չեմ ասում, որ զենքով տաճար մտնելը ուղղակի արգելված է օրենքով։ Բացառապես բացառիկ դեպքեր են նախատեսված, իսկ բացառիկ դեպք ես կարող եմ դիտել, երբ ահաբեկչական ակտի կանխում պետք է իրականացվեր կամ ահաբեկիչ լիներ թաքնված, այնպես որ անընդունելի է զենքով ներխուժել Մայր Աթոռ։ Արձանագրում եմ՝ պետական լիազաոր մարմինները կատարեցին անընդունելի գործառույթ։  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված