Արհեստական բանականությունը ստեղծել է ձայներ, որոնք դժվար է տարբերակել իրական ձայնից.Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է
ԹեմաՏեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ, FRIEND ընկերության ղեկավար ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ Iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրեց հերթական համացանցային ծուղակի եւ դրանից ձերբազատվելու մասին.
Վերջին տարիներին արհեստական բանականությունը հասել է այն մակարդակի, որ կարող է ստեղծել ձայներ, որոնք շատ դժվար է տարբերել իրական մարդու ձայնից։ Այս երևույթը ունի թե՛ դրական, և թե՛ վտանգավոր կողմեր։ Օրինակ՝ AI-ով ստեղծված ձայն կարող է օգտագործվել խաբեության նպատակով՝ անձնական տվյալներ կամ գումար պահանջելու համար։ Այդ իսկ պատճառով կարևոր է սովորել ինչպես տարբերել՝ ձայնը արհեստական է, թե իրական։
Իրական մարդու ձայնը սովորաբար ներառում է լեզվական սխալներ, հապաղումներ, շնչառության ձայներ և անկանոն տոնայնություն։ Մարդիկ խոսում են տարբեր ինտոնացիաներով՝ արտահայտելով զարմանք, ուրախություն կամ անհանգստություն։ Ի տարբերություն այս ամենի՝ արհեստական ձայները շատ մաքուր են, չափազանց հստակ, երբեմն միօրինակ և չունեն շնչառություն կամ էմոցիոնալ խորություն։
Որպեսզի համոզվեք ձայնի իսկության մեջ, կարող եք օգտագործել տարբեր օնլայն գործիքներ, որոնք ստեղծվել են հենց այս նպատակի համար։ Դրանք վերլուծում են ձայնի կառուցվածքը, ֆրեքվենսիան և տոնայնությունը՝ պարզելու՝ արդյոք այն գեներացվել է թե ոչ։ Եթե Ձեզ ուղարկել են կասկածելի ձայնային հաղորդագրություն կամ զանգ, մի շտապեք հավատալ լսածին։
Փորձեք ստուգել այն այլ ճանապարհով՝ օրինակ՝ զանգահարելով տվյալ մարդուն իրական համարով կամ օգտագործելով վերոնշյալ գործիքներից մեկը։ Արհեստական ձայնի տարածումը մեծ արագությամբ զարգացող խնդիր է և մեր տեղեկացվածությունն ու զգոնությունը կարող են խուսափել լուրջ հետևանքներից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միշտ ուշադրություն դարձնել ձայնի որակին, արտահայտման ձևին, հնչողության բնականությանը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագիտական գործիքների օգնությանը։
