Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ

Հանկարծ չշփոթե՛ք, այս պայքարը վեր է ցանկացած ամբիցիայից. Կարապետյան

Թեմա

«Իրավունք»-ը զրուցել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: Նա տեւեական ժամանակ է չէր մասնակցում ընդդիմադիր հանրահավաքներին ու ակցիաներին՝ փոքրիկի ծնունդով պայմանավորված: Սակայն, եկեղեցու հնչեցրած զանգերը նրա լռությունը խախտեցին:

— Ականատես եղանք նրան, որ հայն է հարձակվում Մայր Աթոռի վրա: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:  

— Ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ասաց, որ ոչ ոքի թույլ չի տալու՝ ո՛չ Նիկոլին, ո՛չ ռեժիմին, որպեսզի ոտնձգություն կատարեն եկեղեցու վրա, թույլ չեն տալու, որպեսզի հերթով ձերբակալեն սրբազաններին: Եվ այդօրը նախադեպը չունեցող դեպք գրանցվեց,  ուժայինները չկարողացան ի կատար ածել Նիկոլ Փաշինյանի հրամանը: Միգուցե չցանկացան, որովհետեւ մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ հրաժարվել են հրաման տալուց։ Ինչեւէ, եթե նման բան է եղել, փառք ու պատիվ, այդ տղերքին, որ հրաման չեն տվել, բայց այսօր ֆիկսում ենք, որ այլեւս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից  դուրս է եւ իրենք չեն կարողանալու ընկճել ժողովրդին:

Ասեմ, որ այդօրը թերեւս վերջին յոթ տարիների ընթացքում առաջի անգամ հպարտություն եմ ապրել՝ մեր հավատացյալ ժողովրդի կամքի համար, որ թույլ չտվեցին ոտնձգություն կատարել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց նույն պահին մեծ ցավ եմ ապրել` տեսնելով ոստիկանական ուժերի քանակը: Որոշ տղաների դեմքին նայում էի, մեղքս էին գալիս, իսկ որոշներին էլ ուզում էի քրոջ ապտակ տալ՝ նրանց այդքան կամակատար լինելու համար։ Նրանք անգամ ունակ չէին իրանց գլուխները խոնարհել։ Այդ տղաները պետք է հասկանան, որ իրենց համազգեստը պետությունն է, ոչ թե իշխանությունը, եւ իրենք պարտավոր են պաշտպանել ժողովրդի շահերը, ոչ թե Նիկոլի շիզոֆրենիկ շահերը՝ դառնալով նրա վրեժխնդիր մարիոնետները, որոնք ժողովրդի վրա ձեռք են բարձրացնում եւ բռնություն կիրառում:

— Ի դեպ, վերջին իրադարձությունների ֆոնին, շատ քիչ խոսվեց այն մասին, թե ինչ էր կատարվում Քննչական կոմիտեի դիմաց, երբ Միքայել սրբազանին կալանքի տանելու, այսպես ասած, հարցերն էին լուծում:

— Առաջիններից էի, որ հասա Քննչական կոմիտեի մոտ: Ընդամենը մի քանի խաղաղ քաղաքացիներ էին հավաքվել, սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ներքին հրահանգ հնչեց, կոնկրետ ցիտում եմ. «Սրանց հավքեք, տարեք»:  «Հավքեցին, տարան», անհամաչափ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: Բախում եղավ մի հոգեւորականի հետ, որովհետեւ քաղաքացուն գետնով էին տվել, հոգեւորականը միջամտեց, չնայեցին, որ հոգեւորական է… Ես մեծ ցավ եմ ապրում, իշխանությունները կգան, կգնան, քաղաքական հոսանքները եւս, բայց իրենք պետք է հասկանան, որ վաղը չէ մյուս օրն այս հանցագործության համար, որը հիմա իրենք ի կատար են ածում, պատասխան են տալու:

— Կարծում եք՝ չե՞ն գիտակցում, թե ինչ են անում:

— Կային, որ դեմքներին ցինիզմ կար, միգուցե սիրտն էր նրանց փառավորվում, բայց գոնե իմ սրտի խորքում մի հույս ունեմ, որ այդ տղերքի մեծամասնության գլուխը կոր էր: Այդ օրը գոնե, երբ գնացին տուն, չեն կարողացել քնել, այդ օրը նրանց կանայք, մայրերը թուք ու մուր են տվել: Գիտեք, գուցե շատերը մեր Առաքելական եկեղեցու մոլորյալ զավակներն են: Պատարագներին նրանց հոգու փրկության համար էլ եմ աղոթում: Նիկոլի հոգին փառավորվում է, երբ հայի արյուն է թափվում: Քանի կար Արցախում թափեց հայի արյուն, հիմա այստեղ է ուզում թափել հայի արյուն ու քաղաքացիական բախման է հրահրում։ Մենք ամեն կերպ աղոթքով, հանդուրժողականությամբ փորձելու ենք իրավիճակը պահել վերահսկողության ներքո: Ասել եմ եւ կրկնում եմ՝ հանկարծ չշփոթվե՛ք, այս պրոցեսը վեր է ցանկացած ամբիցիայից, վերքաղաքական է: Սա հավատացյալ ժողովրդի պայքարն է, իսկ մեր ժողովուրդը Աստծո ժողովուրդն է, որի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կոտրելու է հենց Աստված: Ես ավելի քան վստահ եմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված