Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Կանգնած ենք դասական բռնապետության եւ ազգային ողբերգության առջեւ. Արթուր Խաչիկյան

Ներքաղաքական

Վերջին օրերի աղկոտ կալանավորումների հետքերով՝ «Իրավունք»-ը զրուցել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ: Նշենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Բագրատ սրբազանի, այսպես ասած, «Հեղաշրջման պլանով» նախատեսված ստվերային կառավարության կազմը, որտեղ նրա անունը նշված էր Արտգործնախարարության տողում:

«ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀՆԱՐ Է»

Ձեզ որեւէ մեկն ԱԳ նախարարի պաշտոն առաջարկե՞լ է եւ ընդհանրապես, որքանով է այդ թղթում նշված ցանկը համապատասխանում իրականությանը։

Նախ որեւէ քաղաքական ուժ կամ անձ նման առաջարկ չի արել, եւ դրա մասին ես առաջին անգամ իմացա՝ երեք օր առաջ։ Այդ փաստաթուղթն իհարկե  չեմ տեսել, բայց դրա համար շատ շնորհակալ եմ, քանի որ ինձ համար միայն մեծ պատիվ է, որ այդպիսի կարծիք ունեն իմ մասին։ Սակայն ես չէի կարող լինել արտաքին գործերի նախարարի պաշտոնում, քանի որ հիմա զբաղված եմ ուսանողներիս հետ աշխատանքով։ Բացի դրանից՝ գիրք եմ գրում, նաեւ ամառային դպրոցում եմ դասավանդելու, ու այդ ամենի պատճառով այդ պաշտոնը ստանձնելն ինձ համար պարզապես անհնար է։ Բացի դրանից, հարցը դեռ չի հասել կառավարության կազմի քննարկման փուլին։

Կարծում եք՝ այս ամբողջ «օպերացիան» դրսի՞ թելադրանք է, թե՞ իշխանության գլխում է հղացել նման աղմկոտ շոու իրականացնելը:

Ես, անկեղծ ասած, չեմ կարող լիովին հստակ նշել կամ ասել` հաստատ գիտեմ, քանի որ իմ դիրքը եւ իմ մասնակցությունը Բագրատ սրբազանի շարժման մեջ եղել է ավելի շատ սատարող բնույթի, եւ ես երբեք ակտիվորեն չեմ ներգրավվել այլ ղեկավարության գործերում։ Այդ պատճառով, ինչպիսիք են եղել որոշումները, որոնք կայացվել են շարժման ղեկավարների կողմից, եւ թե ինչպիսի ընթացք է ունեցել կազմակերպության աշխատանքը, ես այդ հարցերի վերաբերյալ չունեմ ամբողջական տեղեկություններ։ Իմ անձնական դիտարկումներով` շարժման ներսում եղել են տարբեր անձինք, որոնք միացել են այս նախաձեռնությանը՝ յուրովի մասնակցելով եւ առաջ քաշելով իրենց գաղափարներն ու առաջարկությունները։ Նրանք տարբեր խորհուրդներ են կազմել, տարբեր տեսակետներ են արտահայտել, եւ, ընդհանուր առմամբ, եղել է մի թափանցիկ ու բազմակողմանի գործընթաց, որտեղ տարբեր տեսակետներ են արտահայտվել։ Ինչ վերաբերում է այն հատվածին, թե ինչու այդ հարցերն են այդպես ներկայացված կամ գրված, ճշմարտությունն այն է, որ ես դրա պատճառները մանրամասն չեմ ճանաչում, բայց ուզում եմ շեշտել, որ ինքս՝ անձամբ, չեմ տեսնում որեւէ հանցանք կամ իրավախախտում այս ամբողջ գործընթացի ընթացքում։ Իհարկե, մարդիկ ունեն ազատություն` քննարկելու ապագա կառավարության կազմի հարցերը, եթե նրանք այդպիսի ցանկություն ունեն, եւ այդպիսի քննարկումները, ըստ իս, չեն համարվում որեւէ օրենքի կամ նորմի խախտում կամ հանցագործություն՝ եթե դրանք կատարվում են բաց ու օրինական հարթակում։

«ՆՄԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

Արդյո՞ք կարելի է ասել, որ 1937 թվականից հետո սա առաջին դեպքն է, երբ արքեպիսկոպոսի են կալանավորում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիտարկումը, եւ արդյո՞ք արդեն հասել ենք մի կետի, երբ այս ամենն արդեն սովորական է դիտարկվում այս իշխանության օրոք:

Արդեն իսկ կարելի է տեսնել, որ մենք հասել ենք տոտալիտար բռնապետության, այսպես կոչված, «բանանային» կամ «ծիրանային» հանրապետության։ Իսկ այն մարդը, ով խոստանում էր, որ «դու ես վարչապետը», խոնարհվում էր ժողովրդի առաջ եւ ասում էր, որ մենք արժանապատիվ քաղաքացիներ ենք, այժմ դարձել է ամենալկտի ու ամենաբիրտ բռնապետը, որը երբեւէ ղեկավարել է Հայաստանի, այսպես կոչված, անկախ պատմության ընթացքում։

Այդպիսի բան նախկինում չի արել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ մյուսները. որեւէ իշխանություն չէր համարձակվում կալանավորել եկեղեցու ներկայացուցչին, ինչպես նաեւ հանձնել Արցախը, զոհել 5000 զինվոր, ամբողջությամբ տապալել մեր դիվանագիտությունը, չկանգնեցնել պատերազմը, պատերազմի ընթացքում խոսել սուտ, չասել ճշմարտությունը, իսկ հետո՝ հոգեբանական անհավասարակշռությամբ լեցուն շեղված գրառումներ կատարել Ֆեյսբուքում։

Նման խայտառակություն, հավանաբար, երբեք չի եղել՝ առնվազն վերջին հարյուր տարվա ընթացքում։ Այսօր մենք կանգնած ենք դասական բռնապետության եւ ազգային ողբերգության առջեւ։

Ամոթալի է, որ արեւմտյան, այսպես կոչված, «ազատ մամուլը» շարունակում  է գրանտներ ստանալ եւ, այնուամենայնիվ, իրական գնահատական չի տալիս կատարվող իրադարձություններին։ Եթե Ռուսաստանում, օրինակ, Վլադիմիր Պուտինը ձերբակալեր որեւէ հոգեւոր առաջնորդի կամ մեկ օրում 15 քաղաքական գործչի, ամբողջ աշխարհը մեկ վայրկյան անգամ չէր լռի։ Էլեկտրաէներգիան անգամ գուցե անջատվեր՝ այնքան խոսք ու աղմուկ կլիներ այդ մասին։

Բայց քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի բռնապետին, բոլորը լռում են կամ ձեւական մեկնաբանություններով են սահմանափակվում։ Իրական գնահատականներ չեն հնչում։

Ցավալի է, որ մեր հասարակության մեջ այսքան ստախոսներ կան՝ երկու երես ունեցող մարդիկ, որոնք գրանտների հետեւից վազելով՝ կորցրել են ճշմարտության զգացողությունը։

Կարո՞ղ ենք արդյոք սրբազանից սկսած՝ մինչեւ այլ բարձրաստիճան անձանց կալանավորումները եւ արցախցի հայության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը դիտարկել որպես պարզ ուղերձ հանրությանը:

Այս ամենը, իհարկե, վախեցնելու փորձ է, դիմադրությունը կոտրելու փորձ։ Այս խումբը, ըստ էության, գործում է որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանատուն։ Կրկնում եմ՝ նրանք կրկնում եւ անում են ամեն ինչ, ինչ ասում են Ալիեւը եւ Էրդողանը։ Ինչ էլ որ նրանք հրահանգեն, այստեղ պարզապես հլու-հնազանդ կերպով կատարում են՝ առանց դիմադրության։ Նրանք իրականացնում են բոլոր հանձնարարականները՝ Հայաստանի ներսում։

Իհարկե, սա ուղղակի փորձ է կոտրելու ընդդիմությունը՝ նախքան 2026 թվականի կեղծ ընտրությունների անցկացումը։ Իսկ կեղծելու մեթոդները մենք արդեն տեսնում ենք. մարդկանց ձերբակալում են իրենց խոսքի համար կամ անհիմն մեղադրանքներ են առաջադրում։ Այնուհետեւ, հնարավոր է, կրկին սուտ խոստումներ տրվեն։ Այս մարդուն մենք արդեն լավ ճանաչում ենք. նա մշտապես սուտ խոստումներ է տալիս։

Կխոստանան, թե իբր ինչ-որ կախարդական ձեւով՝ երկնքից Արեւմուտքը մեզ վրա փող կթափի, միլիարդներ կուղարկի, եվրոպական ընտանիքի անդամներ կդառնանք։ Իրենք էլ, իրենց «եվրոհեքիաթների» շարքը երկարեցնելով, ուղղակի կկեղծեն ձեր ընտրությունները, ինչպես որ միշտ է եղել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված