Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

ՄՈՍԿՎԱՅԻ ՌԵԱԿՑԻԱՆ ԴԵՌ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ

Վերլուծություն

­Ներ­կա ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=316838&l=am), ի տար­բե­րութ­յուն Թուր­քիա­յի, կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը Ի­րա­նի հա­մար կար­ծես թե դառ­նում է էլ ա­վե­լի կա­րե­ւոր: Մի կող­մից, Ադր­բե­ջա­նի հայտ­նի խնդիրն է, եւ այն, որ նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նը զի­նա­դա­դա­րից հե­տո շտա­պեց կա­պի մեջ մտնել Ա­լիե­ւի հետ, դրա վկա­յում­նե­րից մեկն է:

Մ­յուս կող­մից, Հա­յաս­տա­նի հար­ցում եւս Ի­րա­նում մռայլ տրա­մադ­րութ­յուն­ներ կան: Հա­մառ խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Ի­րան իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու­նե­րը մտել են Մեղ­րիի տա­րած­քով, չեն դա­դա­րում: Ա­վե­լին, նոր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով, թե դրա հա­մա՞ր էր, որ Մեղ­րիից դուրս բե­րե­ցին ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին, նաեւ, թե այն­տեղ ինչ-որ ֆրան­սիա­ցի­ներ են ե­ղել: Ի­րա­կա­նութ­յա­նը հա­մա­պա­տաս­խա­նում են այս խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե՝ ոչ, դեռ հար­ցի մի կողմն է: Շատ ա­վե­լի լուրջ է, որ Ի­րա­նում այդ մա­սին խո­սակ­ցութ­յուն­ներ կան փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով, ա­սել է թե` Թեհ­րա­նում նման կաս­կած­նե­րը խո­րը հիմ­քե­րի վրա են: Ու ժա­մա­նակ­ներն էլ այն­պի­սին են, որ ա­մեն մի կաս­կած դառ­նա­լու է միան­գա­մայն լուրջ ու­շադ­րութ­յան, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ՝ նաեւ հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղութ­յու­նն­երի ա­ռաջ­արկ: Այ­սինքն, որ Ի­րա­նը շատ ա­վե­լի սուր է ար­ձա­գան­քե­լու հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յա­նը, դա, թե­րեւս, հաս­տատ է:

Մ­յուս կող­մից, նաեւ ռուս­նե­րի մոտ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան հան­դեպ ու­շադ­րութ­յու­նը գնա­լով միայն սրվում է, ա­ռա­վել եւս՝ Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի ձեր­բա­կա­լութ­յան ֆո­նին: Ճիշտ է, այս օ­րե­րին ըն­թա­ցող նի­կոլ­յան ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը Պես­կո­վը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­րեց, որ­պես «Հա­յաս­տա­նի ներ­քին գործ», բայց նաեւ հաս­կա­նա­լի է, որ ՌԴ քա­ղա­քա­ցի հան­դի­սա­ցող Կա­րա­պետ­յա­նի պա­րա­գա­յում նման ձե­ւա­կեր­պու­մը պար­զա­պես չի կա­րող աշ­խա­տել: Ընդ ո­րում, դա է հիմ­նա­վո­րում նաեւ փաս­տը, որ նի­կոլ­յան թե­ման դար­ձել է ա­մե­նօր­յա ոչ միայն ռու­սա­կան ընդ­հան­րա­կան ի­մաս­տով՝ տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում, այլ նաեւ այն ողջ սրութ­յամբ մերձկ­րեմլ­յա­ն հա­մա­րում ու­նե­ցող ռե­սուրս­նե­րի ու­շադ­րութ­յան հիմ­նա­կան կի­զա­կե­տե­րից մեկն է դար­ձել, ո­րը չի կա­րող պա­տա­հա­կան լի­նել:

Չ­նա­յած դրան, ի­րա­կա­նութ­յունն այն է, որ գնա­լով սրվող խնդիր­ներ են Ռու­սաս­տա­նի ողջ հա­րա­վա­յին պա­րա­մետ­րով մեկ՝ Թուր­քիա­յից սկսած, մին­չեւ Չի­նաս­տա­նի սահ­ման­նե­րը, ո­րի արդ­յուն­քում հնա­րա­վոր է կորց­նել հա­րա­վա­յին ողջ լո­գիս­տի­կան: Բա­նը հա­սել է նրան, որ ռու­սա­կան լուրջ փոր­ձա­գետ­նե­րը խո­սում են Նի­կո­լի կող­մից 102-րդ ռազ­մա­բա­զան Հա­յաս­տա­նից հա­նե­լու մո­տա­լուտ ծրագ­րե­րից: Բ­րի­տա­նա­ցի­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան պայ­մա­նա­գիր կնքած Ղա­զախս­տա­նի տա­րած­քից այդ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից ան­մի­ջա­պես հե­տո ա­նօ­դա­չու­ներ են թռնում՝ հար­վա­ծե­լով ռու­սա­կան տա­րածք­նե­րին: Ու որ­քան էլ ղա­զախ­ները պատ­ճա­ռա­բա­նեն, թե մեծ եր­կիր ենք, չենք կա­րող ամ­բող­ջը վե­րահս­կել, Ռու­սաս­տա­նին հար­վա­ծող ա­նօ­դա­չու­ներ թռչում են նաեւ հենց Ռու­սաս­տա­նի տա­րած­քից, բայց բո­լո­րի հա­մար է ակն­հայտ, որ դրանք ըն­դա­մե­նը սո­վո­րա­կան ար­դա­րա­ցում­ներ են:

­Կամ, երբ դեռ հաս­կա­նա­լի էլ չէ՝ Ի­րա­նում պա­տե­րազ­մը վեր­ջա­ցել է, թե՝ ոչ, եւ նույն պա­հին Նի­կո­լը ձեր­բա­կա­լում է ՌԴ քա­ղա­քա­ցու եւ ոչ ան­հայտ մե­կին, ա­պա խնդիր­ներն ի­րոք շատ լուրջ են: Ա­մեն դեպ­քում, նույ­նիսկ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուրն է այս գնա­հա­տու­մը տա­լիս. «Մինչ Մոսկ­վան սահ­մա­նա­փակ­վում է մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րով, Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցել ցան­կա­ցող­նե­րի հա­մար մի­տում­նա­վոր նե­ղաց­վում է տա­րած­քը: Եվ այս ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում տե­ղա­կան է­լի­տա­յի լուռ հա­մա­ձայ­նութ­յամբ: Փա­շին­յա­նը հե­ռաց­նում է ռու­սա­մետ ա­ռաջ­նորդ­նե­րին, մաք­րում այն ​​ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք կա­րող են դառ­նալ ա­պա­գա այ­լընտ­րան­քա­յին ու­ժե­րի հե­նա­րան, եւ միեւ­նույն ժա­մա­նակ ձգտում է ամ­րապն­դել իր սե­փա­կան դիր­քե­րը Արեւմուտ­քի ա­ջակ­ցութ­յամբ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­շե­մին: Ե­թե այս մի­տու­մը շա­րու­նակ­վի, Մոսկ­վան այլեւս գոր­ծիք­ներ չի ու­նե­նա ազ­դե­ցութ­յուն վե­րա­դարձ­նե­լու Եր­եւա­նին, եւ Հա­յաս­տա­նը կշա­րու­նա­կի թեք­վել դե­պի Արեւ­մուտք: Այն, ինչ այ­սօր թվում է նպա­տա­կա­յին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի շարք, վա­ղը կվե­րած­վի հա­կա­ռու­սա­կան կոն­սեն­սու­սի հա­մախմբ­ման, որ­տեղ «Ռու­սա­կան աշ­խար­հը» կար­գել­վի, իսկ ա­ռողջ պրագ­մա­տիզ­մը հո­մա­նիշ կլի­նի դա­վա­ճա­նութ­յան: Ռու­սաս­տա­նը դեռ կա­րող է ա­ռաջ գնալ, բայց դրա հա­մար անհ­րա­ժեշտ է շտապ փո­խել իր «մեղմ ու­ժի» ռազ­մա­վա­րութ­յու­նը  եւ­ աշ­խա­տել հա­սա­րա­կութ­յան այն շեր­տե­րի հետ, ո­րոնք դեռեւս չեն թող­նում ռու­սա­մետ ար­ժեք­նե­րը»:

Այ­սինքն, ե­թե կոնկ­րետ եւ շատ ա­րագ փո­փո­խութ­յուն­ներ չլի­նեն, ինչ­պես ե­ղավ Աբ­խա­զիա­յում, հե­տե­ւանք­նե­րը կա­րող են դառ­նալ անշր­ջե­լի: Եվ այդ դեպ­քում ո­րե­ւէ ինք­նաար­դա­րա­ցում, թե՝ զբաղ­ված ենք Ուկ­րաի­նա­յում, ընդ­հան­րա­կան պատ­կե­րը չի փո­խե­լու:

Այս ի­րո­ղութ­յուն­նե­րով հան­դերձ, մերձկ­րեմլ­յա­նի հա­մա­րում ու­նե­ցող փոր­ձա­գի­տա­կան ռե­սուրս­նե­րից մե­կը ներ­կա­յաց­նում է նման պնդում. «Մեր­ձա­վոր Ար­եւել­քի ճգնա­ժա­մը Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ռազ­մա­վա­րութ­յան թար­մաց­ման հարցն ա­վե­լի հրա­տապ է դարձ­նում։ Ակն­հայտ է դառ­նում, որ Մեր­ձա­վոր Ար­եւել­քում արդ­յունք­նե­րի վրա չա­փա­զանց կենտ­րո­նաց­ման դա­րաշր­ջա­նում Մոսկ­վան հնա­րա­վո­րութ­յուն չու­նի զու­գա­հեռ մաս­նակ­ցե­լու այլ մակ­րո­հա­կա­մար­տութ­յուն­նե­րին։ Ներ­քին աղբ­յուր­նե­րը պնդում են, որ մոտ ա­պա­գա­յում պետք է սպա­սել Կ­րեմ­լի նա­խագ­ծա­յին գոր­ծու­նեութ­յան վե­րաուղ­ղորդ­ման՝ հե­ռա­վո­րից դե­պի մեր­ձա­վոր ար­տա­սահ­ման։ «Էկ­զո­տիկ ուղ­ղութ­յուն­նե­րը դառ­նում են չա­փա­զանց հե­ռա­վոր, թանկ եւ­ ան­հաս­կա­նա­լի մի բան։ Մենք ու­նենք Ուկ­րաի­նան ակ­տիվ փու­լում, Մոլ­դո­վան, Հա­յաս­տա­նը՝ ճգնա­ժա­մի մեջ։ Կենտ­րո­նա­կան Ա­սիան վա­խեց­նող է իս­լա­մաց­ման եւ Թուր­քիա­յի հզո­րաց­ման հե­ռան­կար­նե­րով։ Հաշ­վի առ­նե­լով այս երկր­նե­րի մեր սահ­ման­նե­րին մոտ լի­նե­լը՝ դրան­ցում քա­ղա­քա­կան ճար­տա­րա­պե­տութ­յան փո­փո­խութ­յուն­նե­րը ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յուն կու­նե­նան Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան դիր­քո­րոշ­ման վրա։ Հետ­եւա­բար, ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րը ակն­հայտ են»,- վստա­հեց­նում է կրեմլ­յան զրու­ցա­կի­ցը»:

Ի­րա­կա­նում այդ­պե՞ս է, դա, թե­րեւս, պարզ կդառ­նա նրա­նից, թե, ա­սենք, Սամ­վել Կա­րա­պետ­յա­նը դեռ որ­քան ժա­մա­նակ կմնա ա­նա­զա­տութ­յան մեջ: Բայց որ «օ­դում սուր է­լեկտ­րա­կա­նա­ցում» է զգաց­վում, դա կա­րե­լի է նկա­տել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված