Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)

ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԵԾ ՌԻՍԿ ԴԵՌ ԿԱ

Միջազգային

Թ­րամփի, Իս­րա­յե­լի  եւ Ի­րա­նի միջեւ հա­կա­մար­տութ­յու­նը դեռ վաղ է վերջ­նա­կա­նա­պես փակ­ված հա­մա­րել, եւ այն կա­րող է վերսկս­վել, հնա­րա­վոր է՝ շու­տով։ Ի­րա­նում եւս դեռ լա­վա­տե­սո­րեն տրա­մադր­ված չեն հրա­դա­դա­րի հետ կապ­ված. կար­ծիք­նե­րը, որ պա­տե­րազ­մը կա­րող է վերսկս­վել, քիչ չեն: Այ­սինքն, Իս­րա­յե­լը կփոր­ձի՞ նոր հար­ձա­կում նա­խա­ձեռ­նել: Թե­րեւս այս­տեղ ո­րո­շիչ դեր ու­նի մեկ պարզ հարց՝ ի վեր­ջո, ո՞ւմ օգ­տին ա­վարտ­վեց 12-օր­յա պա­տե­րազ­մը:

ՈՎ ՀԱՂԹԵՑ

­Փոր­ձա­գետ­նե­րը սկսել են գնա­հա­տել, թե վեր­ջա­պես ո՞վ հաղ­թեց Ի­րան-Իս­րա­յել հա­կա­մար­տութ­յու­նում: Թ­վե­րի տես­քով (պաշ­տո­նա­կան) պատ­կե­րը սա է: Ի­րա­նում Իս­րա­յե­լի հար­ձա­կում­նե­րի հետ­եւան­քով զոհ­վել է 627 մարդ, վի­րա­վոր­վել է ա­վե­լի քան 4700-ը: Իս­րա­յե­լա­կան կող­մից ի­րա­նա­կան հրթի­ռա­յին կրա­կից զոհ­վել է 29 մարդ, վի­րա­վոր­վել է ա­վե­լի քան 3000-ը, թեեւ այս թվերն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի մեծ են:

­Բայց «չոր» թվե­րը ռեալ պատ­կեր չեն ար­ձա­նագ­րում, կա ա­վե­լի էա­կան հարց՝ կող­մե­րից ո՞ր մեկն իր գո­նե պաշ­տո­նա­կան նպա­տակ­ներն ի՞նչ չա­փով կա­րո­ղա­ցավ ռազ­մա­կան ճա­նա­պար­հով կյան­քի կո­չել: Դո­նալդ Թ­րամ­փը պնդում է, որ ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին օբ­յեկտ­նե­րը «ամ­բող­ջութ­յամբ ոչն­չաց­վել են», բայց նաեւ, որ Ի­րա­նի հրթիռ­նե­րը լուրջ վնաս է հասց­րել Իս­րա­յե­լին: «Իս­րա­յե­լը շատ ծանր տու­ժել է, հատ­կա­պես վեր­ջին մի քա­նի օ­րե­րին։ Իս­րա­յե­լը շատ ծանր տու­ժել է ի­րա­նա­կան բա­լիս­տիկ հրթիռ­նե­րից։ Ն­րանք բազ­մա­թիվ շեն­քեր են ոչն­չաց­րել»,- ա­սել է ա­մե­րի­կա­ցի ա­ռաջ­նոր­դը դա­շին­քի գա­գաթ­ա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Մարկ Ռու­տեի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ։ Այն է` վեր­ջին օ­րե­րին Իս­րա­յե­լի ՀՕՊ հա­մա­կարգն էա­պես կորց­րել է իր մար­տու­նա­կութ­յու­նը: Թեեւ իս­րա­յե­լա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն էլ պնդում են, որ ոչն­չաց­վել են ի­րա­նա­կան հրթի­ռա­յին ար­ձա­կիչ­նե­րի մոտ 65%-ը եւ Ի­րա­նի հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գե­րի 80%-ը:

­Վեր­ջա­պես, Իս­րա­յելն իր «գլխա­վոր հա­ջո­ղութ­յու­նը» հա­մա­րում է ԱՄՆ-ի միա­նա­լը հար­ձակ­մա­նը։ Միայն թե Ֆոր­դո­յի ստոր­գետն­յա հա­մա­լի­րի վրա հար­ված­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը ներ­կա­յումս կաս­կա­ծի տակ են դրվում հե­ղի­նա­կա­վոր լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից:

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւոր խոս­տո­վա­նութ­յուն­նե­րից մեկն էլ ե­րեկ հնչեց­րեց Թ­րամ­փը, թե` «Մենք փրկե­ցինք Իս­րա­յե­լը»: Այն է, ե­թե պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վեր, ա­պա «հատ­կա­պես վեր­ջին մի քա­նի օ­րե­րին» Իս­րա­յե­լի «շատ ծանր» կո­րուստ­նե­րը կա­րող էին բազ­մա­պատկ­վել:

­Մեկ դե­տալ եւս. Ի­րա­նում մի­լիո­նա­վոր մար­դիկ դուրս են ե­կել փո­ղոց` տո­նե­լով հաղ­թա­նա­կը: Իս­րա­յե­լում ո­րե­ւէ նման բան չկա, այն է` ժո­ղո­վուրդն ի­րեն թիվ 1 թշնա­մու դեմ պա­տե­րազ­մում հաղ­թող չի տես­նում: Ա­վե­լին, Նե­թան­յա­հու­ին այ­սօր կան­չել են դա­տա­րան. դա հաս­տատ հաղ­թող ա­ռաջ­նոր­դի կեր­պա­րին հա­մա­պա­տաս­խան չէ: 

Այս բո­լոր գնա­հա­տում­ներն ան­գամ չեն տա­լիս հար­ցի պա­տաս­խա­նը, թե ով է, ի վեր­ջո, հաղ­թո­ղը, եւ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, ա­վե­լի տե­ղին կլի­ներ ոչ-ո­քի գնա­հա­տու­մը: Ընդգ­ծենք՝ ոչ-ո­քի՝ ԱՄՆ-ի մաս­նակ­ցութ­յան պա­րա­գա­յում, եւ շատ մեծ հարց է, թե ինչ կլի­ներ Իս­րա­յե­լի հետ, եթե չլի­ներ այդ մի­ջամ­տութ­յու­նը:

Ըստ այդմ, պա­տե­րազ­մը կշա­րու­նակ­վի՞: Ե­թե Իս­րա­յե­լը կա­րո­ղա­նա ա­պա­հո­վել ԱՄՆ-ի եր­կա­րա­ժամ­կետ մաս­նակ­ցութ­յու­նը պա­տե­րազ­մին, շատ հնա­րա­վոր է: Բայց կկա­րո­ղա­նա՞. Թ­րամփն ա­մեն կերպ ա­ռաջ տա­նե­լով պնդու­մը, թե՝ Ի­րա­նի մի­ջու­կա­յին ծրա­գի­րը ե­թե ամ­բող­ջո­վին ոչն­չաց­ված չէ, ա­պա գո­նե տաս­նամ­յակ­նե­րով հետ է մղված, դրա­նով ակ­նար­կում է, որ նոր հար­ձակ­ման ա­ռիթ այ­լեւս չու­նի: Եվ դա տրա­մա­բա­նութ­յուն ու­նի. ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը Թ­րամ­փից հսկա­յա­կան ռե­սուրս­ներ է պա­հան­ջում՝ քա­ղա­քա­կան, ֆի­նան­սա­կան, ներա­մե­րիկ­յան հա­կազ­դե­ցութ­յան, Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ հա­կա­մար­տութ­յան խո­րաց­ման, Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի մեջ հայտն­վե­լու ռիս­կի եւ մի շարք այլ ա­ռում­նե­րով: Ու ա­մե­նա­մեծ խնդիրն է, որ ան­գամ այդ ռե­սուրս­նե­րը, ո­րոնք ո­րոշ դեպ­քե­րում պար­զա­պես չկան, ներդ­նե­լու դեպ­քում ան­գամ հաղ­թե­լու, այն է՝ Ի­րա­նը լիա­կա­տար վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու հար­ցում ե­րաշ­խա­վոր­ված արդ­յունք չկա:

­Բայց մյուս կող­մից, ԱՄՆ-ն­ այս օ­րե­րին սկսել է հա­մալ­րել իս­րա­յել­յան զի­նա­նո­ցը. ծախս­ված պա­շար­նե՞րն են վե­րա­կանգ­նում, թե՞ նոր հար­ձակ­ման նա­խա­պատ­րաս­տութ­յուն է, դեռ հաս­կա­նալ է պետք: Բայց ան­գամ սրա­նով հան­դերձ, կա­րե­ւոր խոս­տո­վա­նութ­յամբ հան­դես ե­կավ Մո­սա­դի ղե­կա­վա­րը՝ կազ­մա­կեր­պութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ. «Մո­սա­դի նվա­ճում­նե­րը Ի­րա­նում ան­հա­վա­նա­կան են ե­ղել: Մենք ա­միս­ներ եւ տա­րի­ներ աշ­խա­տել ենք, որ­պես­զի հա­մոզ­վենք, որ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը ձեռ­նարկ­վում են ճիշտ ժա­մա­նա­կին  եւ ճիշտ տե­ղում: Մենք շնոր­հա­կա­լութ­յուն ենք հայտ­նում ԿՀՎ-ին հա­մա­գոր­ծակ­ցութ­յան  եւ ­ի­րա­կա­նաց­ված հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար: Մենք կշա­րու­նա­կենք մեր ներ­կա­յութ­յու­նը Ի­րա­նում, ինչ­պես որ ա­րել ենք մինչ օրս»:

Այս­պի­սով, տա­րի­նե­րի աշ­խա­տանք, ո­րո­շա­կի արդ­յունք­նե­րով` ի­րան­ցի սպան­ված գե­նե­րալ­նե­րի եւ մի­ջու­կա­յի մաս­նա­գետ­նե­րի տես­քով: Բայց հիմ­նա­կան արդ­յուն­քը, այն է` Ի­րա­նը ծնկի բե­րե­լը, ո­րը պետք է հա­ջոր­դեր հենց «Մո­սա­դի»` Ի­րա­նի ներ­սում հար­ված­նե­րին, չկա: Իսկ ա­հա Ի­րա­նը հայտ­նում է, որ վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րին ձեր­բա­կալ­վել է «Մո­սա­դի» ա­վե­լի քան 700 գոր­ծա­կալ  եւ­ աշ­խա­տա­կից, նա­խօ­րեին էլ ե­րե­քին կա­խա­ղան բարձ­րաց­րին:

Այդ տեն­դեն­ցը կշա­րու­նակ­վի, քա­նի որ Ի­րա­նը սկսել է զգա­լի թվով փախս­տա­կան­նե­րի լայ­նա­ծա­վալ ար­տաք­սում: Այն է` Թեհ­րա­նը տե­սավ վտան­գը, հի­մա ա­վե­լի լավ դրա­նից կպաշտ­պան­վի, եւ <<Մո­սա­դի>> հա­մար երկ­րորդ նման օ­պե­րա­ցիան դառ­նում է շատ ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան: Այն է` Ի­րա­նին հե­տա­գա լուրջ վնաս հասց­նե­լու հար­ցում Իս­րա­յե­լի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը կտրուկ նվա­զում են:

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Այս­պի­սով, ի­րա­նա-իս­րա­յել­յան նոր պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը, չնա­յած ո­րո­շա­կի ազ­դակ­նե­րի առ­կա­յութ­յա­նը, մնում են ոչ շատ բարձր: Եվ շար ա­վե­լի նման է դառ­նում, որ Իս­րա­յե­լը կփոր­ձի լու­ծում­ներ ստա­նալ այլ ուղ­ղութ­յամբ:

Այս­պես, նա­խօ­րեին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր տե­ղե­կութ­յուն ե­կավ Թուր­քիա­յից: Այն է՝ ձեր­բա­կա­լել են 158 զին­վո­րա­կան­նե­րի, ո­րոնք կաս­կած­վում են ար­դեն հան­գուց­յալ քա­րո­զիչ Ֆեթ­հուլ­լահ Գ­յու­լե­նի կազ­մա­կեր­պութ­յան (FETÖ) հետ կա­պե­րի մեջ: Ա­վե­լին, մա­յի­սի կե­սե­րից սկսած՝ ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի նման ա­լիք­նե­րը հա­ջոր­դում են ի­րար:

Գ­յու­լենն ան­ցած տա­րի է մա­հա­ցել ծանր հի­վան­դութ­յու­նից: Դ­րա­նից ա­ռաջ էլ նա շատ եր­կար ժա­մա­նակ, նույն հի­վան­դութ­յան պատ­ճա­ռով, ո­րե­ւէ ակ­տի­վութ­յուն չէր ցու­ցա­բե­րում: Բայց ե­թե դեռ մեծ թվով մարդ­կանց են բռնում, նշա­նա­կում է, որ գյու­լե­նա­կան հա­մա­կար­գը գոր­ծում է: Իսկ թե ում ղե­կա­վար­մամբ, կա­րե­լի է կռա­հել, դա­տե­լով հան­գուց­յալ Գ­յու­լե­նի եւ իս­րա­յել­յան «Մո­սա­դի» կա­պե­րի եւ ֆի­նան­սա­վոր­ման մա­սին եր­բեմ­նի հայտ­նի խո­սակ­ցութ­յուն­նե­րից:

Այս­պի­սով, շատ նման է, որ <<Մո­սա­դը>> ակ­տի­վո­րեն գոր­ծել է ոչ միայն Ի­րա­նում, այլ նաեւ` Թուր­քիա­յում: Եվ հի­մա, երբ ծա­վալ­վում է ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րի նոր ա­լիք, մեկ բա­նի մա­սին է վկա­յում՝ Ան­կա­րան շատ լուրջ մտա­վա­խութ­յուն­ներ ու­նի, որ ինչ­պես Ի­րա­նում, նաեւ Թուր­քիա­յում <<Մո­սա­դը>> կա­րող է նման մի մասշ­տա­բա­յին հար­ձա­կում ի­րա­կա­նաց­նել: Ընդ ո­րում, շատ ավե­լի մեծ վտան­գով. եթե Ի­րա­նում Իս­րա­յե­լը չկա­րո­ղա­ցավ ողջ ծա­վա­լով խա­ղի մեջ ներդ­նել քրդե­րին, ա­պա Թուր­քիա­յում, որ­քան էլ որ քրդա­կան ու­ժե­րը «կազ­մա­լուծ­վել» են, սա­կայն շատ ա­վե­լի կազ­մա­կերպ­ված ու գոր­ծուն միա­վոր են:

Այ­սինքն, ե­թե Ի­րա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը հա­մար­վում էր Թել Ա­վի­վի հիմ­նա­կան նա­խա­պատ­վութ­յու­նը, ո­րով կկա­րո­ղա­նար լու­ծել իր բո­լոր խնդիր­նե­րը, ա­պա երկ­րորդ նա­խա­պատ­վութ­յու­նը, ե­թե չկա Ի­րա­նի հան­դեպ բա­ցար­ձակ հաղ­թա­նակ, մնում է Քուր­դիս­տա­նի նա­խա­գի­ծը: Ա­վե­լին, քիչ չեն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նն­երը, որ ի սկզբա­նե, ա­վե­լի կոնկ­րետ՝ սի­րիա­կան իշ­խա­նա­փո­խութ­յան փու­լից սկսած հենց Քուր­դիս­տա­նի նա­խա­գիծն էր Իս­րա­յե­լի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը: Բայց հե­տա­գա մտա­վա­խութ­յուն­նե­րը, որ Ի­րա­նը կա­րող է այ­սօր-վա­ղը մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել, ին­չը հիմ­քից կփո­խի տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժա­յին բա­լան­սը, ա­ռա­ջին պլան բե­րե­ցին ի­րա­նա­կան թե­ման:

Ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րա­վի­ճա­կը գո­նե մեկ բան հաս­տա­տում է. ներ­կա պա­հին Թուր­քիա­յի թիվ 1 նա­խա­պատ­վութ­յու­նը մնում է սի­րիա­կան ուղ­ղութ­յու­նը, որ­տեղ կա­րող է ա­մեն պա­հի Ան­կա­րա­յի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր գոր­ծըն­թաց­նե­րի մեկ­նար­կը տրվել: Իսկ <<Մո­սա­դի>> պո­տենց­իալ գոր­ծա­կալ­նե­րի զանգ­վա­ծա­յին ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը ե­կան հաս­տա­տե­լու, որ ակ­տի­վո­րեն փոր­ձում են այդ վտան­գը կա­սեց­նել դեռ նախ­նա­կան փու­լում: Թե­րեւս, նույն նպա­տա­կին էր միտ­ված նաեւ ՆԱՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում կա­յա­ցած Թ­րամփ-Էր­դո­ղան հան­դի­պու­մը: Այ­սինքն, որ Էր­դո­ղա­նի հա­մար գո­նե այս պա­հին հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը, այդ թվում՝ Նի­կո­լը, երկ­րոր­դա­կան թե­մա­ներ են, մնում է ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել Կովկասում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված