Նրանց ձայնը լռեցնելու փորձերը նման են խղճի ձայնը լռեցնելու
ՀանդիպումՍրբազանի՝ հոգևորականի ձերբակալությունը ցանկացած ժողովրդավարական և ազգային արժեքներ կրող պետությունում պետք է դիտարկվի որպես շատ լուրջ և զգուշություն պահանջող քայլ,-անդրադառնալով եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, նմսն տեսակետ է հայտնում արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը.
- Եթե հոգևորականին ձերբակալում են՝
քաղաքական պատճառներով,
այդ քայլը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ միայն չի հանդուրժում այլակարծությունը, այլ փորձում է ճնշել նաև հոգևոր ազդեցիկ ձայները, որոնք հասարակության բարոյական ու հոգևոր կողմնորոշիչներն են։ Դա սոսկ իրավական հարց չէ, այլ հոգևոր արժեքների դեմ հարձակում։
Իրավական գործընթացով, հստակ ապացույցների հիման վրա,
պետք է լինի բաց և թափանցիկ դատավարություն, որտեղ հասարակությունը կարող է համոզվել, որ հոգևորականի նկատմամբ չկա քաղաքական կամ աշխարհիկ ճնշում՝ պարզապես նրա դավանանքի պատճառով։
Ձերբակալել սրբազանին՝ առանց հստակ, հիմնավորված և հանրությանը բացատրելի պատճառների,
վտանգավոր նախադեպ է,
խաթարում է հասարակական վստահությունը պետության և հոգևոր իշխանության միջև,
բևեռացնում է ժողովրդին,
և վնասում է ազգային համերաշխությանը։
Այսպիսի ժամանակներում հատկապես պետք է հոգևորականները լինեն սփոփող, միմյանց միավորող և ճշմարտությունը բարձրաձայնող։ Նրանց ձայնը լռեցնելու փորձերը նման են խղճի ձայնը լռեցնելու։
Եվ դա պետության համար ոչ թե ուժի, այլ թուլության նշան է։
