Նիկոլի թլպատված լինելը հերքելու համար ստեղծելու են պետական հանձնաժողով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՊԱՇՏՈՆԱԿԱՆ
ԱԺ-ից հայտնում են, որ Նիկոլի թլպատված լինելը հերքելու համար ստեղծելու են պետական հանձնաժողով` նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ ՄՆԱԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա դու՞, բա դու՞:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԷՐԴՈՂԱՆԻՆ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԹՐՔԱՄԵՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ որոշ կատեգորիայի մոտ դժվարը առաջին անգամ տալն է, դրանից հետո էլ կանգ չեն առնում։
**
У ТЕБЯ ЕСТЬ ПЛАН, МИСТЕР ЛАВРОВ?
(ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱԲ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ` ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կոնսպիրոլոգների` Լավրովը Հայաստանում փաստորեն անցել է իր պլանի «Բ» կետին։
**
ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ
Ըստ թեոլոգների` սատանիստ Նիկոլի կողմից իրեն Վեհափառից ավելի առաքելական ներկայացնելը զարմանք է առաջացրել անգամ Հռոմի պապից ավելի կաթոլիկների մոտ:
**
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԵՋ ԻՐ ԱՆՈՒՆԸ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես ինձ համար Ապարանում մածուն էի ուտում, մեկ էլ դոմփ, Նիկոլը իմ անունը մտցրեց հեղաշրջման կազմակերպիչների մեջ։
**
ՊԵՍԿՈՎԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ԳՐԶՈՅԻՆ
(ՌԴ-ԻՑ ԳՈՂԱՑՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ ԳՐԶՈՅԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Նիկոլն էլ մինչեւ 2000 թվականը մզկիթ չէր գնում․․․ տարան։
**
НЕ УЧИ УЧЕНОГО, ԿԱՄ ՉԽԱՄԵՄԱՏՎԵՍ
Մեծն «Կրթվելը նորաձեւ է» շարժման հիմնադիր, սենսե, մանկավարժ Աննա Հակոբյանը համեմատելով իր ահռելի գիտելիքները, պարզեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական չէ, այլ սովորական շարքային գիտաշխատող։
**
ՀՈՐ ՀԵՏ ՍԻՆԽՐՈՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
(ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ ՄԻԱՌԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ մեծն հեղափոխության մասնագետ Ջորջ Սորոսի` Նիկոլը իր հոր` Էրդողանի հետ հանդիպումից հետո ընդդիմադիրներին մեղադրեց հեղաշրջման կազմակերպման եւ բռնի ուժով երկրին տիրանալու մեջ, բայց խնդիրն այլ է, Նիկոլը կարար դեղերը չխմեր, նման բան աներ, բայց որ Ռեջեբն էլ կընկներ նրա խելքին, էդ արդեն նորություն էր։
**
ԱՆՀԱՅՏ ԺԱՆՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
Ըստ Ավանի նարկոդիսպանսերի վերլուծաբանների` ծանոթանալով Նիկոլի կողմից ընդդիմության վրա կարած հեղաշրջման տեքստին, համոզվում ես, որ այս սցենար գրողները ոչ միայն հոգեկան շեղումներ ունեն, այլ հա՛մ ուռած են, հա՛մ` ծակված, հա՛մ էլ քթները քաշած։
