ՀԱՅ ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑԻ 16 ՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 12֊Ը ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԵՆ
ՍպորտՎրաստանում անցկացվող «Իրակլի Աբաշիձեի» անվան միջազգային մրցաշարի երրորդ մրցումային օրը ևս 7 հայ բռնցքամարտիկներ տպավորիչ հաղթանակ են տոնել։ Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, նա Վրաստանը ներկայացնող ադրբեջանցու հաղթեց, 60 կգ քաշայիններ Արթուր Սահակյանը և Ժիրայր Սարգսյանը, 65 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանը և Նարեկ Հովհաննիսյանը, 70 կգ քաշային Արարատ Հարությունյանը, նա թուրքին էր հաղթել և 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։ Այս կաշվե ձեռնոցի մարտիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Կիսաեզրափակչում են նաև Բարեղամ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, նա ջախջախեց երեկ թուրք մրցակցին, Նարեկ Մանասյանը, Իշխան Հովսեփյանը և Համլետ Հարությունյանը։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցող մեր 16 կաշվե ձեռնոցի մարտիկներից 12֊ը կիսաեզրափակչում են։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
