Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

Նա անհայրենիք ապրելը չընկալեց, չընդունեց... Դավիթ Գալստյանը քաղբանատրկյալ է. Մետաքսե Հակոբյան

Թեմա
«Դավիթը ՀԱՅ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա, միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ, ի վերջո, գաղթական ենք դառնալու։ Ավաղ… շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած գոյությունն են քարշ տալիս։
 
Վախկոտները կարողանում են անհայրենիք ապրել, մենք՝ ոչ։ Վախկոտները մեր Հայրենիքն են հանձնում…Դավիթին որոշեցին վախեցնել ու առանց որևէ հարց տալու, առանց փաստերի պարզապես կալանավորեցին, որովհետև Դավիթն անհայրենիք ապրելը չընկալեց, չընդունեց։ Մարդկային բոլոր վախերի ու ցավերի միջով անցել է Դավիթը։ ԴԱՎԻԹԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՎԱԽԵՑՆԵԼ… Այս ամենը իշխանազավթերի հերթական հանցագործությունն է։ Հանուն Հայրենիք ունենալու պայքարը չի դադարելու ու մենք հաստատ հաջողելու ենք։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը քաղբանտարկյալ է», - գրել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ