Ռոնալդուն փակեց դռները Եվրոպայի առաջ
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն երկարաձգել է իր պայմանագիրը սաուդական «Ալ-Նասր» ակումբի հետ։ Թիմի Instagram էջում հրապարակված տեսանյութում 40-ամյա պորտուգալացին հայտարարում է՝ «Ալ-Նասրը՝ հավերժ», իսկ հրապարակմանը կից նշվում է. «Պատմությունը շարունակվում է»։
Թե որքանով է երկարաձգվել պայմանագիրը՝ պաշտոնապես չի հայտարարվել։ Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում է հանդես գալիս 2023 թվականի հունվարից, իսկ նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ՝ հունիսի 9-ին, Ռոնալդուն հայտարարել էր, որ մնում է ակումբում՝ դրանով դադարեցնելով կարիերայի տեղափոխության շուրջ խոսակցությունները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
